f

Անկախ

Անցած տարի բոտուլիզմի դեպքերի 80%-ը գրանցվել է գյուղական բնակավայրերում. ՍԱՏՄ զգուշացումը


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հիմնվելով տնայնագործ պահածոներից մարդկանց թունավորման հետ կապված ահազանգերի մտահոգիչ վիճակագրության վրա, հորդորում է խուսափել տնային պայմաններում սննդամթերքի պահածոյացումից:

Ոչ ճիշտ տեխնոլոգիայով, սանիտարահիգիենիկ աննպաստ պայմաններում պատրաստված պահածոները կարող են պարունակել տարբեր բակտերիաներ և միկրոօրգանիզմներ, որոնք հանգեցնում են թունավորումների: Սա հատկապես հավանական է, եթե պահածոն չի ենթարկվել համապատասխան ջերմային մշակման կամ բավականաչափ սառեցված չէ, որպեսզի սպանի բակտերիաները:

Տանը պատրաստված պահածոներից թունավորման ամենատարածված հիվանդությունը բոտուլիզմն է. ոչ պատշաճ ջերմային մշակման արդյունքում պահածոյի մեջ ակտիվանում է Clostridium botulinum բակտերիաին, որի արտադրած թույնը կարող է առողջական լուրջ խնդիրների և, նույնիսկ, մահվան պատճառ դառնալ: Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել   համը, հոտը, գույնը և տեսքը, իսկ ախտանիշները, սովորաբար, ի հայտ են գալիս բակտերիայի ազդեցությունից հետո 12-ից 36 ժամվա ընթացքում:

Համաձայն վիճակագրության՝ 2022 թվականին արձանագրվել է բոտուլիզմի թունավորման 13 դեպք (2-ը մահվան ելքով), իսկվ 2023 թվականի 1-ին կիսամյակում՝ 10-ը: Դեպքերի 80%-ը գրանցվել է գյուղական բնակավայրերում։

Ուստի ևս մեկ անգամ հորդորում ենք խուսափել տնային պայմաններում սննդամթերքի պահածոյացումից:

Սակայն, եթե, այնուամենայնիվ, պատրաստվում եք օգտագործել տնային պայմաններում պատրաստված պահածո, ապա մինչ ուտելը հետևեք մի քանի պարզ կանոնների՝

-  մի գնեք պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,

-   օգտագործելուց առաջ ենթարկեք այն ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,

-  պահածոն բացելուց հետո ցանկացած տհաճ հոտի կամ համի դեպքում հրաժարվեք օգտագործել այն,

-  թունավորմանը բնորոշ առաջին իսկ ախտանիշների հայտնվելու դեպքում անմիջապես դիմեք բժշկի:

Եվ, եթե ձեզ համար տանը պահածո պատրաստելը սկզբունքային է, ապա հիշեք և պահպանեք անվտանգության հետևյալ նորմերը.

-  օգտագործեք վստահելի աղբյուրների բաղադրատոմսեր (պաշտոնական ուղեցույցներ), մի փոխեք բաղադրիչների համամասնությունները կամ պատրաստման եղանակները՝ առանց բավարար փորձի, հետևեք սննդի մշակման առաջարկվող ժամերին և ջերմաստիճաններին,

-  պահպանե՛ք մաքրությունը և հիգիենան. աշխատանքն սկսելուց առաջ լվացե՛ք ձեռքերը և մաքրե՛ք այն մակերեսները, որոնց վրա աշխատելու եք,

-  պատշաճ կերպով մանրէազերծեք սարքավորումները և հերմետիկ փակեք ապակե տարաները. դա կարելի է անել՝ դրանք մի քանի րոպե ընկղմելով եռացող ջրի մեջ կամ դնելով բարձր ջերմաստիճանի ջեռոցում,

-  օգտագործեք մթերքի միայն թարմ, որակյալ բաղադրիչներ, համոզվեք, որ դրանք վնասված չեն, պատշաճ կերպով մշակեք նախքան ապակե տարաների մեջ դնելը, իսկ բանկաների մեջ դնելուց հետո համոզվեք, որ կափարիչները ամուր ամրացված են. դա անհրաժեշտ է սննդի աղտոտումը պահածոյացումից հետո կանխելու համար,

-  պահածոյացումից հետո բանկաները պահեք զով, չոր, մութ տեղում:

Հետևելով այս կանոներին, դուք կարող եք նվազագույնի հասցնել պահածոներից սննդային թունավորման ռիսկերը:

Արտադրական պահածոյացումը թեև առավել անվտանգ է, սակայն ցանկացած պահածո գնելիս ուշադրություն դարձրեք դրա պիտանիության ժամկետին, պահման պայմաններին և, իհարկե, տարան բացելուց հետո օգտագործման առաջարկվող նորմերին:

Արտադրական պահածոների հետ կապված ցանկացած խախտում կամ անհամապատասխանություն նկատելու դեպքում զանգահարեք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 ԱՆՎՃԱՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ:

ՍԱՏՄ բոտուլիզմ Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին