f

Անկախ

՛՛Հրապարակ"․ Նիկոլ Փաշինյանը երեկ արդեն Երեւանից դիմեց բացահայտ սպառնալիքների՝ տիկտոկյան հարթակում հայտարարելով՝ եթե հիմա չհանձնենք չորս գյուղերը, շաբաթվա վերջին պատերազմ կլինի


Տավուշցիների հետ նախօրեին ունեցած լարված հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը երեկ արդեն Երեւանից դիմեց բացահայտ սպառնալիքների՝ տիկտոկյան հարթակում հայտարարելով՝ եթե հիմա չհանձնենք չորս գյուղերը, շաբաթվա վերջին պատերազմ կլինի: 


Նա փակ ֆորմատով երկու հանդիպում էր անցկացրել Տավուշում՝ հիմնականում համայնքապետարանի աշխատակիցների հետ, որ անձամբ տեղեկացներ Տավուշի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին։ Չնայած փորձել էր փափուկ բարձ դնել, մանիպուլյացիաներ կիրառել, թե սահմանազատումը սկսում ենք Տավուշից, որ Ադրբեջանն էլ մեր տարածքներից դուրս բերի զորքերը, հայ-ադրբեջանական սահմանը որոշվի, ու վերջապես խաղաղ ապրեն, խոստացել էր անգամ տներից զրկվող մարդկանց Իջեւանում տներ հատկացնել, վախեցրել էր, որ եթե խաղաղ չտանք, պատերազմ կլինի, սակայն տավուշցիները, հասկանալով, որ Փաշինյանը հերթական միակողմանի զիջմանն է գնում, ընդդիմացել էին։ 

Իսկ խորհրդարանում երեկ այնպիսի ուրախ-զվարթ տրամադրություն էր տիրում, ասես ոչինչ չի եղել։ Որոշ ՔՊ-ականներ անգամ հումորներ էին անում Տավուշը հանձնելու թեմայով: Դիցուք, գեներալ Գագիկ Մելքոնյանը, հոլիվուդյան ժպիտով, լրագրողներին հարցնում էր՝ հանձնեցի՞ք Տավուշը, թե՞ դեռ չէ: Մյուսները, սովորույթի համաձայն, թութակում էին Փաշինյանին, թե պատերազմ կլինի, եթե ադրբեջանցիներին չվերադարձնենք իրենց տարածքները, որոնք մեր վերահսկողության տակ են անցել 90-ականների պատերազմի ժամանակ։ Անգամ ՔՊ-ի «ընդդիմադիր» Արսեն Թորոսյանն էր կրկնում Փաշինյանին` բացատրելով, թե ինչու են սահմանազատումը սկսել Տավուշից․ «Կարեւոր է այդ պրոցեսը սկսելը, որովհետեւ մենք կարող ենք հավերժ խոսել այդ գործընթացի մասին եւ երբեք դա չսկսել: Կարծում եմ՝ մեր շահերից է բխում այն սկսելը: Երկրորդը. ի վերջո, ո՞ր քարտեզներով ենք իրականացնելու սահմանազատումը: Սա շատ սկզբունքային հանգամանք է մեզ համար: Սա նշանակում է, որ եթե մենք մի հատվածում իրականացնում ենք սահմանազատում, դիցուք, 1974 թվականի քարտեզով, դա նշանակում է, որ մյուս հատվածներում էլ պետք է այն իրականացվի նույն քարտեզներով: Սա, միեւնույն է, պետք է բխի այն հիմնական սկզբունքից, որ 2 երկրները միանալով Ալա-Աթայի հռչակագրին, ճանաչել են իրենց խորհրդային վարչական տարածքները որպես պետական սահմաններ, եւ դրա հիման վրա պետք է կատարվի սահմանազատումը: Դա չի նշանակում նոր սահմանի ստեղծում, դա եղած սահմանի իրավական եւ գետնի վրա ամրագրումը պետք է լինի»:

Թորոսյանին հարցրինք՝ համակարծի՞ք է Փաշինյանի հետ. եթե չտանք այդ չորս գյուղը, Ադրբեջանը պատերազմ կսկսի։ «Ես չեմ մեկնաբանում այդ «եթե չտանք»-ը: Եկեք մնանք բուն թեմայի բովանդակության մեջ: Վերլուծությունները բազմաթիվ կարող են լինել՝ ռազմականից սկսած, տարբեր հրապարակումներով ու հռետորաբանությունով վերջացրած: Այնպես չէ, որ դրա մասին հիմա է ասվել եւ մինչ այդ չի ասվել: Մենք միշտ էլ նայում ենք, թե պոտենցիալ ինչ մարտահրավերներ կան, այդ թվում՝ ռազմական կարող են լինել: Այլ կոնկրետ բան ես չգիտեմ»: Թորոսյանն անպատասխան թողեց այն դիտարկումը, թե մի օր էլ Ադրբեջանը կարող է Երեւանն ուզել, որ պատերազմ չսկսի։ Փոխարենը սկսեց գովաբանել Փաշինյանին, ասաց՝ մենք պետք է շատ ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը, նաեւ անսալով ժողովրդավարության ու թափանցիկ կառավարման սկզբունքներին, հանդիպում է այն բնակիչների հետ, որոնք ապրում են հենց այդ հատվածներում: «Սա շատ կարեւոր է, որ ուղիղ երկխոսություն է տեղի ունենում, նույնիսկ եթե կլինեն լարվածություններ այդ խոսակցության ժամանակ, նույնիսկ եթե սկզբում կլինի չհասկացվածություն, բայց շատ կարեւոր է, որ այդ խոսակցությունը լինի։ Սա խոսում է այն մասին, որ մենք որեւէ թաքուն, գաղտնի բան չենք անելու»,- ասաց նա։ Մի՞թե ժողովրդավարության դրսեւորում է, երբ գնում-հայտնում է հող հանձնելու մասին, բայց չի լսում տեղացիների հակափաստարկները: Թորոսյանն ասաց, որ չի ցանկանում պատասխանել այդ հարցին։

Փաշինյանի տավուշցի հայրենակից, ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը ծիծաղելի է համարում Փաշինյանի շանտաժը, ասում է՝ եթե իսկապես սահմանազատման-սահմանագծման գործընթաց է լինելու, ապա խոսք չի կարող լինել պատերազմի մասին. «Ի վերջո, պետք է հասկանալ, որ սահմանազատում-սահմանագծումը միակողմանի չի կարող լինել։ Մեր իշխանություններն ասում են՝ լեգիտիմ իրավունք չպետք է տանք իրենց՝ պատերազմելու: Շատ ներողություն, սահմանագծումը լեգիտիմ իրավունք չէ, եթե կան խնդիրներ․․․ Եթե մենք միակողմանի օկուպացրած լինեինք այդ չորս գյուղերը, խնդիր չկա, ես առաջինը կոչ կանեի` ինչի՞ են պետք ձեզ այդ գորշ ու դժգույն գյուղերը, վերադարձրեք` հանգիստ ապրենք։ Բայց նույն տարածաշրջանում Խորհրդային Հայաստանի ոչ պակաս տարածքներ այս պահին գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Հիմա ես հարց եմ տալիս՝ միաժամանակյա փոխանակում արվելո՞ւ է, թե՞ ոչ։ Ընդունում ենք՝ կա խնդիր, խորհրդային տարիներին այդ տարածքում եղել է չորս փոքրիկ գյուղ, առնվազն երկուսի դեպքում տները մի մասով եղել են Խորհրդային Հայաստանի, մի մասով՝ Ադրբեջանի տարածք։ Խերիմլի գյուղը խորհրդային տարիներին 2/3-ով Հայաստանի տարածքում է եղել, 1/3-ով՝ Ադրբեջանի, գյուղի կենտրոնը քարտեզով Ադրբեջան էր, ծայրերը՝ Հայաստան, բայց մարդիկ ապրում էին, ավելին՝ 70-ականներին Խերիմլիի բնակիչները երկու անգամ նամակ են գրել պատկան մարմիններին՝ խնդրելով, որ իրենց գյուղը մտցնեն Իջեւանի շրջանի մեջ, որովհետեւ իրենց ավելի հարմար է Իջեւան գնալ, ոչ թե Ղազախ։ Խորհրդային Հայաստան-Խորհրդային Ադրբեջան սահմանագիծը վերարտադրելն անհեթեթություն է երկու կողմերի համար, առավել եւս, երբ մեզ միակողմանի զիջում են պարտադրում։ Կրկնում եմ՝ լինելո՞ւ է միաժամանակյա փոխանակում, այսինքն՝ Բերքաբերի Ջողազի ջրամբարի հարակից տարածքները, որոնք շատ ավելի լավ, բերրի հողեր են, բայց Ադրբեջանի տարածքում են գտնվում, իրենք դա վերադարձնելո՞ւ են մեզ: Եթե այո` խնդիր չկա։ Այդ հողերը ձգվում են մինչեւ Ցախափայտ լեռը, լեռան գագաթով սահմանը Հայաստանինն է։ Բայց վստահ ենք, որ Ադրբեջանը չի գնալու դրան: Եթե այդ տարածքը վերադարձնի Հայաստանին, իսկ մենք վերադարձնենք իրենց հիշատակած չորս գյուղերի տարածքը, ապա դեպի այդ չորս գյուղեր տանող ճանապարհը փակվում է»։ Գեղամ Նազարյանի խոսքով՝ ինքն էլ է կողմ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերություններին, բայց դա չի նշանակում, որ ինչ ուզում են, պետք է տանք։ Ավելին՝ հիշում է, որ շուրջ 3 տարի է՝ Փաշինյանն այդ թեզն է առաջ տանում՝ Արցախը տանք, որ Հայաստանը խաղաղ ապրի, սակայն դա մտացածին թեզ է, որքան տալիս ենք, դիմացինի ախորժակն ավելի է բացվում․ «Կարող ենք այդպես մի 100 զիջում թվարկենք, որ, այ, սա արեցինք՝ ակնկալելով, որ այսպես կլինի, բայց․․․ ես ամենեւին կողմ չեմ պատերազմի, բայց հենց միակողմանի զիջումներն են նոր պատերազմի հենք՝ դա կլինի մեկ տարի հետո, թե տասնամյակներ»։

Ընդդիմությունը որեւէ գործողություն ձեռնարկելո՞ւ է, որ կանխի Տավուշի տարածքների հանձնումը։ «Ընդդիմությունը գործիքակազմ չունի՝ ոչինչ անելու։ Հասկանալի է․․․ բողոքի ակցիա, ժամանակին ասում էինք՝ վտանգներ կան, դուրս եկեք, կանխենք, լավագույն դեպքում 40 հազար մարդ էր դուրս գալիս, հետո էլ ընդդիմության ընդդիմությունն ասում էր` ժողովրդին քայլեցնելո՞ւ եք բերել»։ Երեւանցիներին գուցե Արցախն այնքան էլ չէր հուզում, հիմա Հայաստանի մասին է խոսքը։ «Սա էլ չի հուզում, երբ իմ ծանոթը զանգում ասում է՝ հը, Կիրանցը տվի՞ն, ինչ-որ ուրախ ելեւէջներով, ասում եմ՝ չե՞ս մտածում, թե ինձ համար Կիրանցն ինչ նշանակություն ունի»։ Գեղամ Նազարյանը կարծում է, որ մարդիկ իշխանությունից դժգոհ են, բայց այլ ընդդիմություն են ուզում՝ հայհոյող, ինչպես Դոգը. «Մենք սեռական հայհոյանքներ չենք տալիս, տանջալից աշխատանք ենք անում, բայց չեն ընդունում։... Մենք չենք կարողանում բան փոխել, մենք չենք կարողանում անհրաժեշտ թվով մարդկանց ասել, որ այս երկիրը խաղալիք չէ։ ․․․ Հա, գուցե դա մեր թերացումն է, բայց նրանից է, որ իշխանությանը հաջողվել է մեզ պատերազմ հրահրող ուժեր ներկայացնել, իրենք բերեցին պատերազմ, աղետ, բայց մեզ են այդպես ներկայացնում, այ, այստեղ մենք պարտվում ենք: Մենք չենք կարողանում հասկացնել, որ՝ այ մարդիկ, հենց մենք ենք խաղաղություն ուզում։ Օրինակ, գնում ենք Ոսկեպար կամ Կիրանց, ասում ենք. գիտեք՝ հեսա կռիվ է լինելու, մեզ ճիշտ չեն ընկալում, Նիկոլն է գնում, ասում է՝ գիտեք, ձեր ցավը տանեմ, ես հո դավաճան չեմ, ես ձեր մասին եմ մտածում, վաղը, մյուս օրը կհարձակվեն ձեզ վրա, եկել եմ ձեզ զգուշացնեմ, ասում են` արա, ինչ լավ տղա է էս Նիկոլը»։

 

Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզ Իլհամ Ալիև Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին