f

Անկախ

Կրասարի կամուրջը


Եռաթռիչք կամուրջը կառուցված է Շիրակի մարզի հյուսիս արևմտյան մասում, Ախուրյան գետի վտակներից մեկի վրա։ Այդ վտակը, 1870-ականներին հիշատակվում է «Ելլիդարայ» անունով։

Այդ հատվածում կամրջի կառուցումը խիստ անհրաժեշտություն էր, քանի որ գտնվում էր Ալեքսանդրապոլ-Ախալքալաք-Ախալցխա հյուսիսային ճանապարհի վրա, կարևոր առևտրական ուղղություն էր։ Մինչև կամրջի կառուցումը, գետանցման ժամանակ, բազմաթիվ մարդակային ու նյութական կորուստներ են եղել։

Այդ հանգամանքը հաշվի առնելով, ալեքսանդրապոլցի աստիճանավոր Ստեփանոս Անանիկյանցը դիմում է «Կովկասյան ճարտարագործական կառավարությանը»՝ իր սեփական միջոցներով կամուրջ կառուցելու թույլտվություն ստանալու համար։ Դիմումը բավարավում է։

1872 թվականին կամուրջն արդեն պատրաստ էր։ Կամրջի շինարարության վրա հսկողություն իրականացրել են Ստեփանոս Անանիկյանցի եղբայր Կարապետ Անանիկյանցը և ճարտարապետ Գրիգոր Ռաֆայելյանցը։

Կամրջի կառուցումը վստահվում է ալեքսանդրապոլցի մեծանուն վարպետներին, ովքեր կառուցել էին Ալեքսանդրապոլի Ամենափրկիչ եկեղեցին՝ Պապիկ Բարտաշողեանցը և Թադէոս Անտիկեանցը։

Կամուրջի վրա կա եռալեզու՝ հայերեն, ռուսերեն և թուրքերեն արձանագրություն։ Հայերն արձանագրության մեջ գրված է․

«Շնորհօքն ամենազօրին Աստուծոյ շինեցավ կամուրջս յինքնակալութեան Աղեքսանդր Երկրորդի օգոստափառ կայսր Ռուսաց, արդեամբ և ծախիւք Ստեփաննոսի Անանիկեանց, ի հիշատակ հոգւոյ փրկութեան իւրոյ կենակցին Գայանեայ, եղբօրն Կարապետի եւ կենակցին Հռիփսիմեայ եւ ծնողաց նոցին. եւս առաւել վերակացուին շինութեանս Գրիգորի Ռափայէլեանց»

Կամուրջը կառուցված է սև և կարմիր կոպտատաշ տուֆից, իսկ կամուրջի թռիչքների եզրագոտիները սրբատաշ քարերից են։ Նրա թռիչքները 5 x 5 մետր են, հենասյուները՝ 3 x 14 և բանող մասը՝ 6 x 30։

Պատմաճարտարապետական հուշարձան հանդիսացող այդ կառույցը այժմ վթարային վիճակում է։

https://www.facebook.com/photo/?fbid=7972995769396919&set=gm.3760394577582218&idorvanity=2633418036946550

Կրասարի կամուրջ Շիրակի մարզ Վահան Թումասյան ՖԲ Գրառում Հայաստան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին