f

Անկախ

ԵՄ-ն առաջին անգամ Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի ներմուծման մաքսատուրք կսահմանի․ FT


ԵՄ-ն պատրաստվում է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի ներմուծման մաքսատուրք սահմանել՝ 1 տոննայի համար 95 եվրոյի չափով՝ «ֆերմերներին ու որոշ ԵՄ երկրների հանդարտեցնելու համար»։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նշվում է, որ նման միջոցը կլինի պարենային ապրանքների ներմուծման առաջին սահմանափակումը Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո։ Լրատվամիջոցը գրում է, որ ՌԴ-ից և Բելառուսից 1 տոննա հացահատիկի համար 95 եվրոյի չափով մաքսատուրքի ներմուծումը կհանգեցնի գների առնվազն 50%-ով բարձրացման և կտրուկ կնվազեցնի պահանջարկը։ Աղբյուրներն ասել են, որ 50 տոկոսի չափով տուրքեր կսահմանվեն նաև ձեթի սերմերի և դրանց վերամշակված մթերքների վրա։ Եվրահանձնաժողովն այս կապակցությամբ կարող է որոշում կայացնել մոտ օրերս։ FT-ն հիշեցնում է, որ Բրյուսելը երկար ժամանակ տատանվում էր նման քայլի դիմել՝ չնայած Լեհաստանի և Բալթյան երկրների ճնշմանը՝ մտավախություն ունենալով, որ նման միջոցները կարող են խաթարել պարենի համաշխարհային շուկան և հարվածել զարգացող երկրներին։ 2023 թվականին Ռուսաստանից հացահատիկի, ձեթի մշակաբույսերի սերմերի և դրանց վերամշակված արտադրանքի ներմուծման ծավալը ԵՄ կազմել է 4 միլիոն տոննա։ Սա ռեկորդային մակարդակ է՝ համապատասխանում է Եվրամիությունում այդ ապրանքների սպառման ծավալի 1 տոկոսին։

«ԵՄ-ն այժմ ավելի շատ հացահատիկ է ներկրում Ռուսաստանից, քան Ուկրաինա ներխուժումից առաջ»,- նշում է  լրատվամիջոցը։ Փետրվարին Լատվիան Ռուսաստանից և Բելառուսից շատ պարենային ապրանքների ներմուծման միակողմանի արգելք էր սահմանել ,իսկ Լիտվան հայտարարել է բեռների խիստ ստուգումների մասին։ Միևնույն ժամանակ, ԵՄ գյուղատնտեսության հարցերով հանձնակատար Յանուշ Վոյցեխովսկին, որը նախկինում պնդում էր, որ հացահատիկի արտահանումը Ռուսաստանից Լեհաստան «չնչին է», փոխել է իր միտքը մարտի սկզբին իր հայրենիք այցելելուց հետո, որտեղ ֆերմերներն ակտիվորեն բողոքում են։

«Եթե Ռուսաստանը սնունդն օգտագործում է որպես զենք, մենք պետք է արձագանքենք»,- ասել է նա։ Լեհաստանում ֆերմերները մի քանի շաբաթ շարունակ բողոքում են Ուկրաինայից գյուղմթերքի ներկրման դեմ։ Նրանք նշում են, որ մեծ վնասներ են կրում Բրյուսելի որոշման պատճառով՝ դադարեցնելու Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման բոլոր մաքսատուրքերը և քվոտաները։

Լրատվամիջոցը գրում է, որ ԵՄ առևտրի հարցերի հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը ևս, հավանաբար, կընտրի ավելի բարձր մաքսատուրքերը, քան պատժամիջոցները, քանի որ պատժամիջոցներ սահմանելու համար կպահանջվի ԵՄ անդամ բոլոր երկրների հավանությունը: Բացի այդ, պատժամիջոցների բացակայության դեպքում հնարավոր կլինի պահպանել ԵՄ տարածքով ռուսական հացահատիկի տարանցումը դեպի Աֆրիկա և Ասիա։
 

Աշխարհում Եվրամիություն Ռուսաստան Բելառուս հացահատիկ

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին