Եմենի հութիների ներկայացուցիչը հայտնել է, որ խմբավորումը Կարմիր ծովում և Իսրայելի ափամերձ Էլիաթ շրջանում հարձակվել է ամերիկյան լցանավի վրա, հայտնում է Al Jazeera-ն։
Հութիների խոսնակ Յահյա Սարեան ասել է, որ խմբավորումը ռազմածովային հրթիռներ է արձակել ամերիկյան Mado լցանավի վրա և թեւավոր հրթիռներ իսրայելական Էլիաթ քաղաքի ուղղությամբ, որը սահմանակից է Կարմիր ծովին:
Զոհերի մասին տեղեկություններ չկան։