f

Անկախ

Աշխարհում ամենից աղտոտված օդով մայրաքաղաք է ճանաչվել Նյու Դելին


Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանը, որի կազմի մեջ է մտնում Նյու Դելին, ճանաչվել է աշխարհի ամենաաղտոտված մայրաքաղաքը, իսկ ամենակեղտոտ օդով քաղաք է ճանաչվել Հնդկաստանի Բեգուսարայ ագլոմերացիան։ Այդ մասին ասվում է 2023 թվականին աշխարհում օդի որակի ուսումնասիրության մեջ, որը պատրաստել է Շվեյցարիայի IQAir կազմակերպությունը։

«Դելիում PM2,5-ի մակարդակը 2022 թվականի 89,1 միկրոգրամ/խմ-ից 2023 թվականին վատացել է մինչև 92,7 միկրոգրամ մեկ խորանարդ մետրում», - ուսումնասիրությունից հատվածներ է մեջբերում է հնդկական APB News պարբերականը:

Այսպիսով, PM2,5-ի (մանր կարծր մասնիկներ, որոնք կարող են խորը ներթափանցել շնչառական համակարգ և առաջացնել առողջական խնդիրներ) պարունակությունը քաղաքի օդում զգալիորեն գերազանցում է 5 մկգ/խմ անվտանգ սահմանը:

Հետազոտության մեջ նշված է, որ սկսած 2018 թվականից՝  Հնդկաստանի մայրաքաղաքը չորս անգամ ճանաչվել է աշխարհի ամենաաղտոտված մայրաքաղաքը։

Ընդ որում, աշխարհի ամենաաղտոտված ագլոմերացիան (քաղաք՝ արվարձաններով) ճանաչվել է հնդկական Բեգուսարայը Բիհարի նահանգում։ Այստեղ գրանցել է PM2,5-ի 118,9 միկրոգրամ միջին պարունակություն մեկ խորանարդ մետրում: Նշվում է, որ վերջին շրջանում քաղաքում օդի որակը կտրուկ վատացել է․ Բեգուսարայը նույնիսկ նշված չի եղել 2022 թվականի վարկանիշում։

Հնդկաստանը նաև մնում է ամենաաղտոտված օդ ունեցող երկրների շարքում՝ 1 խորանարդ մետրում PM2,5-ի 54,4 մկգ տարեկան միջին պարունակությամբ: Հնդկաստանը 2023 թվականին 134 երկրների շարքում օդի վատագույն որակով զբաղեցրել է երրորդ տեղը  Բանգլադեշից (79,9 միկրոգրամ/խմ) և Պակիստանից (73,7 միկրոգրամ/խ/մ) հետո: 2022 թվականին Հնդկաստանն զբաղեցրել էր ութերորդ տեղն ամենաաղտոտված երկրների շարքում՝ PM2,5-ի 53,3 միկրոգրամ/խմ միջին պարունակությամբ:

Աշխարհում օդի աղտոտվածություն Հնդկաստան Նյու Դելի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին