f

Անկախ

Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ. Վահե Հովհաննիսյան


«Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ․ սա պետությունը միտումնավոր քանդելու գործունեություն է։ Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ

Պրահայում ինքնագլուխ փոխում ես հետպատերազմյան բանակցությունների բովանդակությունը՝ փաստի առաջ կանգնեցնելով հարևաններին ու դաշնակիցներին։

Պետական քաղաքականություն ես դարձնում «Արցախը տանք՝ հանգիստ ապրենքը», ինչն էապես թուլացնում է երկրի դիմադրողականությունըև բանակցային դիքերը։

Ինքնագլուխ մերժում ես ՀԱՊԿ աջակցության ծրագիրը։

Արհեստականորեն սրում ես հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ անելով բոլոր հակառուսական քայլերը, որոնք վերջնարդյունքում հակահայկական են։

Ինքնագլուխ վարում ես բանակցություններ՝ իբր «խաղաղության պայմանագրի» շուրջ։ Չես լսում բոլոր նախազգուշացումերը, որևէ խորհուրդ, որևէ առաջարկ։

Երբ արդեն չի մնում որևէ դաշնակից, ու թույլ տված կոպիտ սխալների պատճառով ունես բանակցային խայտառակ թույլ դիրքեր, գալիս ասում ես՝ կամ պետք է էլի զիջենք (անվերջ զիջենք) կամ՝ կլինի պատերազմ։

Մի քանի հոգով ի՞նչ եք ուզում էս մոլորված, շփոթված ժողովրդից։ Սա իսկապես արդեն քաղաքականություն չէ. սա պետությունը միտումնավոր քանդելու գործունեություն է։ Միայն այդ տրամաբանության մեջ է տեղավորվում սխալների համառ ընթացքը և արտաքին վտանգի պայմաններում ներքին «բարեփոխումների» այլանդակ ծրագրերը, որոնք ներքին խոշոր անկայունություն են առաջացնում։

Սարսռել կարելի է երեկ հնչած մտքից՝ թե տավուշցիները որոշել են ինքնապաշպանական խմբեր ստեղծել իրենց գյուղերը պաշտպանելու համար։ Երևի ավելի վտանգավոր գաղափար չկա. 30 տարվա պետականությունն իր լուրջ ինստիտուտներով քանդես, բերես հասցնես ինքնապաշտպանական գյուղացիական ջոկատների։

Այս մասին գրելիս՝ սկսվեց ԱԺ նիստը՝ ասես չեն եղել երեկվա տավուշյան հայտարարությունները, տավուշյան զարգացումները, չկան ներքին լարվածության թեմաները։ Ո՞ւմ է ներկայացնում այս խորհրդարանը. ո´չ տավուշցուն, ո´չ կոնսերվատորիային, ո´չ մյուս բուհերին, ո´չ դասախոսներին, ո´չ ուսանողներին, ո´չ գյուղացուն, ո´չ քաղաքացուն։ Ո՞ր սոցիալական խավին է ներկայացնում։ Մարդը, որը երեկվա դեպքերից հետո միացրել է ԱԺ նիստը, որ հասկանա, թե ինչ է կատարվում երկրում, և քաղաքական դաշտի արձագանքն է ուզում տեսնել, ի՞նչ հասկանա այս ամենից։ Իրականությունը և առավոտյան սկսվող ԱԺ նիստը պետք է համահունչ լինեն, մեր կյանքն այլևս վաղուց «ռեգլամենտացված» չէ, որ այսքան հեշտ ու խաղաղ ռեգլամենտացված ԱԺ նիստեր կարողանան լինել։

Մենք գտնվում ենք պետական համապարփակ աննորմալության փուլում, սրանից պետք է դուրս գալ։

 

Հայաստան ներքաղաքական ճգնաժամ

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին