f

Անկախ

՛՛Հրապարակ"․ Եթե իրոք չարաշահումներն առնչվում են «Ուիգմորին», ապա դրա թելերը հասնելու են առողջապահության նախարարին


Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթ է նախաձեռնել առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության արդեն նախկին պետ Ահարոն Բարսեղյանի գործունեության հետ կապված։ Դատախազությունից հաստատեցին այս տեղեկությունը, հայտնելով, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, այդ թվում` 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։ Արարքը պատժվում է ազատազրկմամբ 4-ից 8 տարով։ Դատախազությունից հայտնում են, որ գործով մեղադրանք չի առաջադրվել, առայժմ քննություն է իրականացվում։


Հիշեցնենք՝ Ահարոն Բարսեղյանը օրերս անսպասելիորեն ազատվեց աշխատանքից: Նա աշխատակազմին ասել էր, որ կանչել են նախարարություն, տեղեկացրել, որ ազատված է աշխատանքից: Սակայն մեզ հետ զրույցում ասել էր, որ անձնական պատճառ ուներ ազատման դիմում գրելու համար եւ դիմումը գրել է 10-15 օր առաջ։ Հաջորդ օրը մենք տեղեկացել էինք, որ վարույթ կա նրա հետ կապված եւ այն առնչվում է առողջապահության ոլորտում պետպատվերի բաշխմանը: Մեր տեղեկություններով, Բարսեղյանը նախարար Անահիտ Ավանեսյանի անվան հետ կապված «Ուիգմոր քլինիք»-ին հսկայական պետպատվեր է տվել, իսկ հետո իր հետ փոխկապակցված մեկ այլ ընկերությամբ, «Ուգիմորին» խորհրդատվություն իրականացրել, որի արժեքը նույնպես փոքր չի եղել։ Ինչպես հայտնի է, Ահարոն Բարսեղյանը մինչև ՊԱԳ տնօրեն նշանակվելը «Ուիգմոր» ընկերությունում աշխատել է որպես տնօրեն։ 

Մարտի 16-ին մեզ հետ զրույցում Բարսեղյանը ասել էր․ «Աշխատանքից դուրս գալուց հետո «Ուիգմորի» հետ որևէ նման հարաբերություն ես չեմ ունեցել, «Ուիգմորին» ծառայություն մատուցողների հետ կապված որևէ տեղեկատվություն, որպես այդպիսին, չունեմ»։

Հարցրել էինք նաեւ` մտավախություններ չունե՞ք, որ ինչպես եղավ Վահան Քերոբյանի պարագայում՝ աշխատանքից ազատվելուց հետո Ձեր դեմ եւս քրգործ հարուցեն, ասել էր․ «Ես նման մտավախություն չունեմ, եթե իրավապահ մարմինններն իրենց իրավասության շրջանակներում որոշակի գործողություններ են իրականացնում կամ հարմար են գտնում իրականացնել՝ ես դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունեմ։ Ես որպես այդպիսին՝ որևէ տեղեկատվություն չունեմ»։

Նաեւ լուրեր կան, որ ամիսներ առաջ մի քանի բուժհաստատությունների տնօրեններ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին բողոքել են Ահարոն Բարսեղյանից եւ պահանջել են, որ նրան ազատեն աշխատանքից: Դրանից հետո նաեւ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել դատախազություն։ Սակայն, եթե իրոք չարաշահումներն առնչվում են «Ուիգմորին», ապա դրա թելերը հասնելու են առողջապահության նախարարին եւ նրա մորը, մանավանդ եթե Բարսեղյանը ցուցմունք տա` պարզաբանելով, թե ինչպես է «Ուիգմորը» նման մեծ պետպատվեր ստացել:

Ահարոն Բարսեղյան ՀՀ Առողջապահության նախարարություն Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին