f

Անկախ

Ձերբակալությունները դաս կլինե՞ն մյուսների համար. փորձագետը` «հայկական» կոռուպցիայի մասին


«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ–ի նախագահի գնահատմամբ` պետական համակարգում իրականացված բացահայտումները չեն ազդում միջազգային կառույցների գնահատականների վրա։

Պաշտոնատար անձանց աղմկոտ ձերբակալությունները դժվար թե կանխարգելող դեր ունենան նրանց գործընկերների համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանը` անդրադառնալով վերջին շրջանի կոռուպցիոն բացահայտումներին։

Անցած շաբաթ կոռուպցիայի կասկածանքով նոր ձերբակալություններ տեղի ունեցան։ Էկոնոմիկայի նախարարությունից հետո սկանդալի կենտրոնում հայտնվեց Երևանի քաղաքապետարանը։ Կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվեց քաղաքապետարանի ճարտարապետության և շինարարության վարչության աշխատակից Քնարիկ Պետրոսյանը։ Ձերբակալություններ եղան նաև Շիրակի մարզպետարանում։

«Հանրային ծառայողը պետք է երկու չափորոշչի համապատասխանի` մասնագիտական արհեստավարժության և բարեվարքության։ Եթե այս երկու չափորոշչին համապատասխանում է, ապա իր գործունեությունն իրականացնում է ընդհանուր օրենքների և իրավունքի շրջանակներում, որևէ հակաօրինական բան չի անում, ապա նաև որևէ մտավախություն չպետք է ունենա, որ մի օր էլ իր հետևից կգան։ Հիմա ՀՀ–ում ամենակարևորը խնդիրը պրոֆեսիոնալ, բարեվարք կադրերի պակասն է, ինչը ցայտուն արտահայտվում է բոլոր մարմիններում»,– ասաց Զադոյանը։

 

Մյուս կողմից` աղմկոտ բացահայտումները չեն ազդում նաև միջազգային կառույցների գնահատականների վրա։ Թեև Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով փոքր առաջընթաց է գրանցել, բայց շարունակում է մնալ խնդրահարույց երկրների ցանկում։

Այսպես` 2020 և 2021 թվականներին Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը գնահատվել է 49 միավոր, 2022–ին` 46, իսկ 2023-ին` 47։

Ըստ մեթոդաբանության, սակայն, եթե կոռուպցիայի ընկալման համաթիվը 50-ից ցածր է, ապա տվյալ պետության համար կոռուպցիան լուրջ հիմնախնդիր է համարվում։

Զադոյանի խոսքով` հայաստանյան քաղհասարակությունը հետևում է 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ընթացքին, տալիս գնահատականներ։ Իսկ հակակոռուպցիոն կոալիցիայի ընդհանուր գնահատականն այն է, որ մեր երկիրն առայժմ չի հաղթահարել համակարգային կոռուպցիան։

Կարեն Զադոյան Կոռուպցիա Հայաստան

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին