f

Անկախ

Քիրբի. Ուկրաինացիները նահանջում են պաշտպանության երկրորդ և երրորդ գիծ


Դոնբասում սպառվում է ուկրաինացիների զինամթերքը և այժմ նրանք նահանջում են պաշտպանության երկրորդ և երրորդ գիծ, ​​քանի որ ռուսները շարունակում են փորձել առաջանալ դեպի արևմուտք, ABC-ի հեռուստաալիքին տված հարցազրույցում  ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին:

«Դոնբասում սպառվում է նրանց (ուկրաինացիների – խմբ.)  զինամթերքը և այժմ նրանք նահանջում են պաշտպանության երկրորդ և երրորդ գիծ, ​​քանի որ ռուսները շարունակում են փորձել առաջխաղացումը դեպի արևմուտք: Նրանց աջակցություն է պետք, և դա նրանց պետք է հիմա»,- ասել է Քիրբին:

Քիրբին պատասխանել է նաև Կիևին ռազմական օգնություն տրամադրելու մասին հարցին և այն հարցին, թե արդյո՞ք իրեն մտահոգում է բուն Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունը՝ Ուկրաինային օգնություն տրամադրելիս։

«Օ, իհարկե, պատերազմի սկզբից մենք պարտավոր էինք մեր տրամադրած յուրաքանչյուր փաթեթով հավաստել, որ դա չի վնասի մեր ազգային անվտանգությանը։ Եվ քանի որ մենք ավելի շատ տվեցինք և սպառեցինք մեր պաշարները, մենք անում էինք հնարավոր ամեն ինչ՝ աշխատելու պաշտպանական արդյունաբերության հետ՝ պաշարները համալրելու համար: Ահա, թե ինչ է պաշարների համալրման լիազորությունը և ինչու է այն այդքան կարևոր:

Այնպես որ, այո, սա մտահոգիչ է։ Սակայն մենք դեռ չենք հասել այն կետին, որ վտանգված  լինեն մեր սեփական ազգային անվտանգությունը և մեր սեփական օպերատիվ ծրագրերը»,- ասել է նա:

Ջոն Քիրբի Ուկրաինա Ռուսաստան Աշխարհում

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին