Հանրապետության տարածքում` մարտի 17-ի ցերեկը, 18-ին առանձին շրջաններում, 19-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։ Մարտի 19-ին, 20-ի գիշերը տեղումները առանձին վայրերում կլինեն՝ ինտենսիվ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 17-ի ցերեկը, 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 20-22-ին նույնքան կբարձրանա։
Ինչպես Անկախին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում մարտի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 19-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 19-ին տեղումները կլինեն՝ ինտենսիվ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +13+15։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ +3+7,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +3+7,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +9+13,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4 +8,
Լոռիում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +6+9,
Տավուշում գիշերը՝ 2+5, ցերեկը՝ +8+12,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +3+6,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +9+14,
Արարատում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +14+16,
Արմավիրում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +14+16,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +3+6,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+5+8, ցերեկը՝ +13+16,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+10։