f

Անկախ

Ոսկեպարի բնակիչները ստորագրավաք-դիմում են պատրաստել՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Ոսկան Սարգսյան


Տավուշի և Շիրակի թեմերի առաջնորդները Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցում պատարագ են մատուցել, ոսկեպարցիները Նիկոլ Փաշինյանին դիմում են պատրաստել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:

«Այսօր՝ մարտի 16-ին սահմանագծին գտնվող, 7-րդ դարի կառույց Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում ՀԱԵ Տավուշի և Շիրակի թեմերի առաջնորդներ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատարագ են մատուցել, որին ներկա են եղել Ոսկեպարի բազմաթիվ բնակիչներ։

Պատարագից հետո Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարել է, որ 7-րդ դարի սուրբ եկեղեցու քարերը զորեղ են։ Նա ասել է, որ 1918թվականին այլևս նահաջելու տեղ չկար, եղավ Սարդարապատի հաղթական ճակատարամարտը, հիմա էլ Ոսկեպարն է մեր նահանջի վերջը, այստեղից է սկսվելու հաղթանակը։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վերհիշել է Մոնթեի խոսքերը, որ Արցախը հանձնելով կփակենք մեր պատմության վերջին էջը ու հավելել է, որ Ոսկեպարը հանձնելով կփակենք մեր պատմության գիրքը, մեր դագաղի վերջին մեխը կխփենք։ Նա ասել է, որ Ոսկեպարը միայն գյուղի տները չեն, Ոսկեպարը մեծ հասկացություն է, շատ բան է ներառում , այդ թվում կոմունիկացիաներ։

Այնուհետ երկու թեմերի առաջնորդները Ոսկեպար գյուղում հանդիպում են ունեցել բնակիչների հետ, որին ներկա են եղել նաև Ոսկեպարի բնակիչ, բանակային կորպուսի շտաբի նախկին պետ, գնդապետ Միհրան Մախսուդյանը, ԵԿՄ Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար Յուրա Հարությունյանը։ Ոսկեպարի բնակիչները ստորագրավաք-դիմում են պատրաստել՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ոսկեպարցիները դիմումի մեջ հայտնել են, որ իրենք դեմ են սահմանագոտում Ադրբեջանին տարածքներ հանձնելուն»։

Ոսկեպար գյուղ ստորագրահավաք Նիկոլ Փաշինյան Ադրբեջան Հայաստան Ոսկան Սարգսյան ՖԲ Գրառում

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին