f

Անկախ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նամակներ է հղել Պուտինին, Էրդողանին և Զելենսկուն


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նամակներ է ուղարկել Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին, Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Վլադիմիր Զելենսկուն՝ Սև ծովում անվտանգ նավագնացության ապահովման համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Նրա խոսքով՝ ՄԱԿ–ը բանակցություններ է վարում բոլոր կողմերի հետ, որպեսզի առևտուրը, պարենի մատակարարումները շարունակվեն և նավերն անվտանգ անցնեն:

«Այդ առիթով փետրվարին գլխավոր քարտուղարը նամակներ էր ուղարկել Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներին։ ՄԱԿի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ քաղաքացիական նավագնացության ազատությունը մնում է ՄԱԿի գլխավոր նպատակը: Սննդամթերքի և առևտրի երթուղիները պետք է լինեն անվտանգ, անխափան և կանխատեսելի»,– ասել է Դյուժարիկը:

Ինչպես նշել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը, Սև ծովով անցնող պարենի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը չափազանց կարևոր է համաշխարհային շուկաների և համաշխարհային պարենային անվտանգության համար:

«Չնայած նրան, որ վերջին ամիսներին զգալի բարելավում է նկատվել Սև ծովով տարանցվող սննդամթերքի արտահանման ծավալի առումով, Ուկրաինայից և Ռուսաստանի Դաշնությունից մեկնող նավերը շարունակում են ռիսկերի առաջ կանգնել նավահանգիստներին հասցված հարվածների և ծովային ականների առկայության պատճառով»,– նշել է Դյուժարիկը:

Նա ավելացրել է, որ վերանշյալ գործոնների պատճառով գործարքների ծախսերը մեծանում են:

Հիշեցնենք, որ Սևծովյան նախաձեռնությունը, որը 2022 թ. հուլիսի 22–ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում էր ուկրաինական հացահատիկի և պարենի, ինչպես նաև պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։ Հացահատիկի գործարքի գործողությունը դադարեցվել էր 2023 թ. հուլիսի 18–ին, երբ ՌԴ–ն Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ–ին տեղեկացրել էր, որ դեմ է դրա երկարաձգմանը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի հետ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ–ի ջանքերին, քանի որ արևմտյան երկրները չեն պատրաստվում կատարել խոստումները:

Աշխարհում ՄԱԿ Անտոնիո Գուտերեշ Թուրքիա Ռուսաստան Ուկրաինա Սև ծով

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին