f

Անկախ

«Բացահայտել Հայաստանը. մշակույթ, բնություն, քաղաքակրթություն, ժառանգություն» խորագրով համաժողով՝ Եվրոպական Խորհրդում. Արմենպրես


Եվրոպական Խորհրդում տեղի է ունեցել «Բացահայտել Հայաստանը. մշակույթ,  բնություն, քաղաքակրթություն, ժառանգություն» խորագրով համաժողով, որի նպատակն էր եվրոպական կառույցների աշխատակիցներին ներկայացնել Հայաստանը։ Համաժողովի կազմակերպիչներից է եվրոպական քաղաքացիական ծառայության հիմնական միություններից մեկը` Եվրոպական քաղաքացիական ծառայության ֆեդերացիան (FFPE), որը կարևորում է իր սոցիալական պատասխանատվությունն անմիջական շահերից դուրս: Հայ ժողովրդի, հատկապես արցախահայության հետ կատարվածից հետո ֆեդերացիան, լինելով հումանիտար հարցերի հանդեպ շատ զգայուն, այս համաժողովով փորձել է իր զորակցությունը հայտնել, որպեսզի մարդկային ողբերգությունը քաղաքականության զոհ չդառնա եւ չմոռացվի։

«Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝ համաժողովի հիմնական բանախոսն էր բելգիացի Անդրե Մալեզը, ով իր իսկ խոսքով՝ մինչեւ քովիդի համավարակը, ոչինչ չգիտեր Հայաստանի մասին։ Համաժողովի ընթացքում Անդրե Մալեզը համառոտ, բայց հանգամանալից ներկայացրեց Հայաստանի պատմությունը, լեզուն, մշակույթն ու այն գոյաբանական խնդիրները, որոնք ծանրացած են հայ ժողովրդի եւ երկրի առջեւ։

Ներկաներից շատերի համար այս համաժողովն իսկապես առաջին տեղեկությունն էր Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին, ինչպես ժամանակին Անդրեյի համար, ում Հայաստան բերեցին պատմության հանդեպ սերը, Բելգայի եւ Հայաստանի միջեւ հնարավոր պատմական կապի ուղեծիրը։

Անդրեի առաջին այցը Հայաստան համընկել է Արցախյան երկրորդ պատերազմի հետ։ Արցախահայության հետ կատարվածի հանդեպ համատարած անտարբերությունը, միջազգային քաղաքական անգործությունն ու անարդարությունը ստիպեցին Անդրեին վերջին չորս տարիների ընթացքում Հայաստան այցելել 10 անգամ։ Ամեն անգամ՝ օժանդակության եւ աջակցության նոր նախաձեռնությամբ, բայց միշտ՝ որդու հետ։

Համաժողովի ընթացքում Անդրե Մալեզը պատմեց՝ առաջին այցի ժամանակ տղան 4 տարեկան էր, հիմա արդեն 7։

«Այս երեք տարիների ընթացքում նա շատ բան ստացավ և շատ բան սովորեց արցախցի և հայաստանցի մեր ընկերների շնորհիվ։ Զարմանալի է, որ նա արդեն հայերեն որոշ բառեր կարդալ գիտի»,- հպարտությամբ ասաց Անդրեն եւ հավելեց, որ Հայաստանին և հայերին աջակցելն իր համար կարևոր է, քանի որ վերջին 3 տարիների ընթացքում արցախցի և հայաստանցի շատ հայեր իր համար դարձել են եղբայրներ և քույրեր։

«Կարծես ընտանիքիս մի մասն են։ Ինձ միշտ հաճելի է հնարավորություն ունենալ՝ Եվրոպայում լսելի դարձնել Արցախի և Հայաստանի իմ հայ ընկերների ձայնը, այսպիսով՝ ես կատարում եմ նրանց տված խոստումս», -եզրափակեց Անդրեն։

Բելգիացի երիտասարդն, ով արդեն գրեթե Հայաստանի մասնագետ է եւ Բելգիայի տարբեր շրջանակներում հաճախ է ներկայացնում Հայաստանը, հիմնել է Via-Via կազմակերպությունը, որի հիմնական նպատակը մարդասիրական օգնությունն է։ Հայաստանում բռնի տեղահանված արցախահայերի համար մի շարք ծրագրեր է կյանքի կոչել, իսկ այս ամռանը սահմանամերձ գյուղերի երեխաների մասնակցությամբ համերգ է կազմակերպում։

Աշխարհում Եվրամիություն Բրյուսել Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին