f

Անկախ

Կրկժանի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցին ադրբեջանական պրոպագանդայի թիրախում


Monument Watch-ը գրում է․

Կրկժանի Ադրբեջանական Ictimai TV հեռուստաալիքով մարտի 8-ին ցուցադրվեց մի տեսանյութ, որը նկարահանվել է օկուպացված Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասում: Տեսանյութը ներկայացնում է Կրկժանում գտնվող ավերակված Սբ. Ամենափրկիչ եկեղեցին: Տեսանյութը վերնագրված է որպես «Խանքենդիում քանդված աղվանական հուշարձանները»։

Տեսանյութն ակնհայտ քարոզչական բնույթ ունի․ այն միտված է ծառայելու ադրբեջանական քարոզչամեքենայի առաջ քաշած հիմնական թեզին, որ «հայերը հայկականացրել են տեղի աղվանական եկեղեցիները»: Այս թեզն, իհարկե, նոր չէ, սակայն  վերնագրից տեսնում ենք, որ ի հայտ է եկել մեկ այլ վտանգավոր խոսույթ՝ այն է, որ հայերը իբր նաև քանդել են աղվանական հուշարձանները: Այս տեսանյութը նաև սկսում են տարածել ադրբեջանական սոցցանցերում՝ Խանքենդիում քանդված, ոչնչացված աղվանական հուշարձանները վերտառությամբ:

Տեսանյութում չկա և ոչ մի տեղեկատվություն ավերակների մասին, անգամ հիմնավորում, թե երբ է քանդվել հուշարձանը, ինչու է այն ավերակ:

Տեսանյութում ներկայացված ավերակները գտնվում են օկուպացված Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասում՝ նրա բարձրադիր տեղավայրում (նկ. 1, 2): Համաձայն հուշարձանի պահպանության գոտու փաստաթղթերի՝ ավերակ եկեղեցին կոչվել է Սբ. Ամենափրկիչ: Ժամանակակից Ստեփանակերտ քաղաքի վարչական սահմաններում 19-րդ դարում գտնվում էին Վարարակն, Կրկժան, Փահլուլ, Ներքին շեն, Սողոմոնի շեն և այլ հայկական գյուղերը, որոնց մասին վկայություններ են պահպանվել 19-րդ դարի աղբյուրներում: Այս թեմայով տես՝

Ստեփանակերտի մասին Ադրբեջանի անհիմն հայտարարությունների շուրջ։

Կարող ենք տեսնել, որ Կրկժանն այդ գյուղերից մեկն էր: Մակար Բարխուդարյանցը հիշատակում է գյուղը Կարկաժան անվամբ: Բարխուդարյանցը տեղի բնակիչներին բնորոշում է որպես բնիկ, իսկ գյուղի եկեղեցին հիշատակում է Սբ. Ամենափրկիչ, որի քահանան գալիս էր հարևան  Ղայբալուշենից (Բարխուտարեանց 1895, 152): Այսպիսով, 19-րդ դարավերջին եկեղեցին կանգուն էր, իսկ գյուղի բնակիչները հիշատակվում են որպես բնիկ հայկական:

Ներկայումս եկեղեցին ավերակ է: Մասամբ պահպանվում են արևմտյան, հյուսիսային և արևելյան պատերի մնացորդները (նկ. 3): Այն հյուսիսից, արևմուտքից և արևելքից հենվում է ժայռերի վրա, ունեցել է խիստ լայն պատուհաններ, որ բնորոշ են 19-րդ դարի եկեղեցիներին: Կառուցված է կոպտատաշ կրաքարերով, շաղախով տեղի ժայռի վրա:

Հուշարձանի շրջակայքում կան մի քանի խաչքարերի բեկորներ, որոնք ցուցում են, որ ներկայիս եկեղեցուց առաջ այստեղ եղել է մեկ այլ՝ ավելի վաղ ժամանակների եկեղեցի կամ սրբավայր, որի տեղում թերևս 19-րդ դարում կառուցվել է ներկայիս եկեղեցին: Դատելով խաչքարերի բեկորներից՝ դրանց 12-13-րդ դարերի են (նկ. 4): Տարածքում կան նաև տապանաքարերի բեկորներ, ամբողջական տապանաքարեր՝ հայերեն արձանագրություններով: Համաձայն արձանագրության՝ տապանաքարերից մեկը ոմն Հռէփսիմէ Յովագիմեանինն է, ով վախճանվել է 1870 թվականին (նկ. 5):

Այսպիսով, գործ ունենք Կրկժան գյուղի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հետ, որ կառուցվել է 19-րդ դարում: Եկեղեցու շուրջը տարածվել է գերեզմանատունը, իսկ եկեղեցու տարածքից գտնված խաչքարերի բեկորները ցուցում են տեղում ավելի վաղ առկա եկեղեցու կամ սրբավայրի մասին:

Խորհրդային տարիներին, Կրկժան գյուղում և եկեղեցու շրջակայքում բնակեցրել են մեծ թվով ադրբեջանցիների: Վերջիններս եկեղեցին վերածել էին անասնագոմի և ավերակ դարձրել: Փաստորեն 19-րդ դարում հայկական գյուղում կառուցված հայկական եկեղեցին, որ ադրբեջանցիները խորհրդային տարիներին վեր են ածել անասնագոմի, ադրբեջանական պրոպագանդայի համար աղվանական եկեղեցի է՝ ավերված հայերի կողմից:

 

Կրկժան Արցախ վանդալիզմ Ադրբեջան Հայաստան

Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է
Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Ավելին
Ավելին