f

Անկախ

«Փաստ». Խայտառակ վիճակ. ի՞նչ է կատարվում նույնականացման քարտերի տրամադրման գործընթացում


«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում «Փաստին» են դիմում բազմաթիվ քաղաքացիներ՝ դժգոհելով, որ նորից լուրջ խնդիրներ են առաջացել նույնականացման քարտերի ստացման հետ կապված: Մասնավորաբար, երբ առցանց հերթագրմամբ մոտենալով Անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներ՝ քաղաքացին դիմում է նույնականացման քարտ ստանալու նպատակով, նրան տեղեկացնում են, որ «սարքը չի աշխատում», ուստի չեն կարող դիմում ընդունել: Քաղաքացուն ուղղորդում են այլ ստորաբաժանում՝ ընդ որում նշելով, թե որևէ երաշխիք չկա, որ այնտեղ «սարքն աշխատում է»: Այդ իսկ պատճառով, խորհուրդ են տալիս մոտենալ ՕՎԻՐ: Հարցի հետ կապված «Փաստը» դիմեց ՆԳՆ՝ պարզելու, թե ինչու է նման վիճակ ստեղծվել:

Նախարարությունից ստացված պատասխանը փաստացի հաստատում է, որ կա նման խնդիր: «Նույնականացման քարտերի համակարգում ի հայտ եկած անսարքությունների պատճառով քաղաքացիներին նվազագույն անհարմարություններ պատճառելու նպատակով նույնականացման քարտի դիմումի/փոխանակման ամրագրում ունեցող քաղաքացիները ուղղորդվում և սպասարկվում են այլ տարածքային ստորաբաժանումներում, այդ թվում՝ Ծառայության գլխամասային գրասենյակում՝ առանց հերթագրման սահմանափակումների»։ Ու ոչ մի խոսք այն մասին, թե երբ կկարգավորվի այս քաոսը:

Ինչ վերաբերում է «առանց հերթագրման սահմանափակումների» ձևակերպմանը, ապա պետք է նշել, որ առանց այն էլ հերթերի մեծ քանակի, առցանց հերթագրման մեծ խտության պայմաններում չափազանց անգործ է պետք լինել՝ ռիսկի դիմելու և հույսը դնելու նրա վրա, որ ժամեր չի կորցնելու՝ մինչ «ազատ պատուհան» կլինի, ու իրեն կսպասարկեն: Մյուս կողմից՝ ստացվում է՝ քաղաքացին քաղաքի մի ծայրից մյուսը պիտի հասնի՝ գտնելու «աշխատող սարքով» ստորաբաժանում կամ մոտենալու ծառայության գլխամասային գրասենյակ:

Հաջորդ խնդիրը վերաբերում է նրան, որ առցանց հերթագրման դեպքում քաղաքացին ստանում է ծանուցում՝ մոտենալ թիվ այսինչ օպերատորին, սակայն տվյալ ժամին այցելելով՝ ականատես են լինում մեկ աշխատող պատուհանի, որի վրա փակցված է միանգամից 3 ցուցանակ՝ 1,2,3 թվերով: Այսինքն, տասնհինգ րոպեի ընթացքում մեկ օպերատորը պետք է սպասարկի տվյալ ժամի համար գրանցված միանգամից 3 քաղաքացու: Նման վիճակի ականատես է եղել նաև մեր թղթակիցը՝ արձանագրելով, որ դրա արդյունքում 9:15-ի համար հերթագրվածները սպասարկվում էին 9:25, ինչը նշանակում էր, որ հետագա ժամերին գրանցվածներն ավելի «հետ էին ընկնելու»:

Այս թեմայի հետ կապված ՆԳՆ-ից ընդամենը պատասխանել են. «Էլեկտրոնային հերթագրում ունեցող քաղաքացիներին ծառայությունների մատուցումը ապահովվում է ամբողջ ծավալով»: Այստեղ, ինչպես ասում են, առանց մեկնաբանությունների. փաստացի ՆԳՆ-ն ասում է՝ ձեր աչքերին մի հավատացեք, մենք հիասքանչ ենք աշխատում: Եթե սրան գումարենք, որ այլևս չեն տրամադրվում «չիպային» նույնականացման քարտեր, ինչը ահռելի խնդիրներ է ստեղծում մարդկանց համար, վիճակն առավել պարզ կլինի:

Ի դեպ, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցը օրերս քննարկվել է նաև ԿԲ-ում, քանի որ հատկապես բանկային համակարգում այն լուրջ բարդություններ է առաջ բերում: Բայց սա առանձին թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

նույնականացման քարտեր Հայաստան ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին