Ռուսաստանի նախագահի թեկնածու և պետության ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններում քվեարկել է առցանց։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես երեւում է հրապարակված կադրերից, նա մոտեցել է իր աշխատասենյակի համակարգչին, կատարել իր ընտրությունը, ապա ժպտացել։
Ապա Էկրանի վրա հայտնվել է ծանուցում. «Շնորհակալություն, դուք հաջողությամբ քվեարկեցիք»:
Հիշեցնենք, որ ՌԴ-ում նախագահական ընտրություններ են։ Ընտրությունը կավարտվի մարտի 17-ին։