Միացյալ Նահանգները դեռևս չի տեսել իսրայելական պլանները՝ պատշաճ կերպով Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքից պաղեստինցի խաղաղ բնակիչներին տարհանելու և նրանց համապատասխան օգնություն ցուցաբերելու ծրագրերը:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պետք է տեսնենք հստակ և իրագործելի ծրագիր՝ ոչ միայն քաղաքացիական անձանց վտանգի գոտիներից դուրս բերելու, այլ նաև ապահովելու, որ նրանք ստանան պատշաճ խնամք, ապաստան, սնունդ, բժշկական օգնություն և հագուստ, երբ նրանք ապահով լինեն:
Մենք դեռ նման ծրագիր չենք տեսել»,- ասել է նա։