ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մարտի 17-ին կայցելի Ադրբեջան։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվականները, գլխավոր քարտուղարի այցի ընթացքում կքննարկվեն Ադրբեջանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև համագործակցության հարցեր։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը նույնպես հայտարարել էր, որ ծրագրում է շուտով այցելել Վրաստան։