f

Անկախ

Արցախի 6 օրվա իշխանությունն ամեն ինչում մեղավո՞ր է, 6 տարվա իշխանությունը ոչնչում մեղավոր չէ՞. Վարդանյանը՝ Միրզոյանին


Անթույլատրելի է Արցախի ղեկավարությանը որևէ բանի մեջ մեղադրելը. այսինքն, 6 օրվա իշխանությունն ամեն ինչում մեղավո՞ր է, 6 տարվա իշխանությունը ոչնչում մեղավոր չէ՞. Սա՞ եք ասում: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ արձագանքելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին։

Նա հարցադրում արեց, թե ի՞նչ է զիջում Ադրբեջանը Հայաստանին. «Եթե Ադրբեջանը զիջում է այն, որ ընդունում է  իր կողքը Հայաստանի Հանրապետություն կա, այսինքն դառնում է, որ դուք Ադրբեջանը սարքել եք Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր։ Այո, Ադրբեջանն ընդունում է, որ կողքը Հայաստան կա, բայց չի ընդունում ինչ սահմանով և որ տարածքում գոյություն ունի։ Եթե դա է ձեր բանակցային արդյունքը, ասեք՝ որ դուք Ադրբեջանը սարքել եք մեր անվտանգության երաշխավորը»,-ասաց նա:

Քրիստինե Վարդանյանը նաև հայտարարեց, որ վերահաստատում է՝ այն փաստաթուղթում,  որն առնվազն ինքը տեսել է ու բանակցվում էր, չկա 29 հազար 800 քկմ ամրագրում. «Ադրբեջանը չի ընդունում սահմանազատման, սահմանագծման հիմքը, չկա որևէ մեխանիզմ, որը երաշխավորում է, որ այդ փաստաթուղթը ստորագրելու հաջորդ օրը Ադրբեջանն էլի չի հարձակվելու։

Ձեր վարած քաղաքականության գնահատականը տվել է պատմությունը՝ 2023 թվականը հայ ազգի երկրորդ ցեղասպանության տարին է,  մենք ունեցանք 1915 թվականի ցեղասպանության գունավոր  նկարների տարբերակը հայկական երկու պետության գոյության պայմաններում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Քրիստինե Վարդանյան Արարատ Միրզոյան արցախցի բռնի տեղահանվածներ Տեսանյութ Հայաստան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին