f

Անկախ

Լավ է` մանկական հանրագիտարանի վրա չեք հիմնվում ՀՀ տարածքային ամբողջականության հարցում․ Գեղամ Մանուկյան


Մեր երկրի ամենակարևոր բաներից մեկի՝ տարածքային ամբողջականության նկատմամբ այս իշխանության լրջության մակարդակը Նիկոլ Փաշինայանի ասած սովետական հանրագիտարանն է, լավ է մանկական հանրագիտարանից չեք օգվել։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Երկու մարդ 1 սմ հողի հարցով գնում են բոլոր դատական ատյաններով, շատերը գալիս պատգամավորների հետ են հանդիպում, փորձում են իրենց իրավունքներն ատամներով պաշտպանել։ Հիմա ՀՀ-ի տարածքային ամբողջականության հարցն է, թեկուզ 1 սմ հողակտորի հարցն է, ուզում եմ հասկանալ՝ ինչպես եք կրավորականություն դրսևորում։ Ժամերով կարելի է խոսել սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովի մասին, օրինակ, թե ինչպես դա արեց Հայաստանը Վրաստանի հետ, տարիներով վիճել է, թե որ քարտեզի հիման վրա պետք է արվի։ Եկավ այս իշխանությունը, միանգամից ասաց Ալմա Աթա ու ամեն ինչն Ալմա Աթայից դուրս տալիս եմ։ Լավ, եթե 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով եք սահմանագծումն անում, բա Սյունիքում Վաղարշակ Հարությունյանի «կոտրած» ձեռքով ստորագրած փաստաթղթով  ո՞նց  GPS համակարգով ամբողջ սահմանի երկայքնով  սահմանագծումն արեցիք։ Մեզ էլ համոզում էիք, որ Էյվազլին Ադրբեջանինն է»,- ասաց Մանուկյանը։

Արձագանքելով՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ ՀՀ ոչ մի պաշտոնյա չի բանակցում և չի կարող բանակցել ՀՀ-ին պատկանող որևէ տարածք այլ երկրին հանձնելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ տարածքի 29,800 քկմ-ն, որի մասին ասվել էր Շառլ Միշելին, կլորացրած թիվ է և կա ուրիշ թիվ՝ 29,743 քկմ-ն, որը ֆիքսված է խորհրդային հանրագիտարանների վերջին հրատարակության մեջ:

«Այդ տվյալները փոխանցվեցին ԵՄ խորհրդի նախագահին և նա այդ թվերը հրապարակեց: Հետո պարզվեց, որ 29,800 թիվը կլորացրած է և տեքստի մեջ կա ուրիշ թիվ՝ 29,743 քկմ: Այդ թվում ադրբեջանական կողմը մեր ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Հայաստանի պետական մարմինների կայքերում Հայաստանի տարածքը 29,800-ից պակաս է գրված:

Նույնը վերաբերում է Ադրբեջանին, որ թիվը կլորացված է: Այս թվերի հարցի շուրջ քննարկումների պատճառով էր, որ որոշակի լարումներ առաջացան»,-ասել էր ՀՀ վարչապետը:

 

Գեղամ Մանուկյան Արարատ Միրզոյան Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին