f

Անկախ

Պուշկինի փողոցում տնտեսագետ Յուրի Մինասյանի սպանության մեջ կասկածվող անձը փախուստի մեջ է. մանրամասներ


Մարտի 5-ին՝ ուշ երեկոյան Պուշկինի փողոցում տեղի ունեցած սպանության կասկածյալը փախուստի մեջ է: Այս մասին այսօր՝ մարտի 15-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից:

Քննչական Կոմիտեն հերքում է հարազատների հայտնած լուրը, թե տնտեսագետ Յուրի Մինասյանը վիճաբանության մասնակից չի եղել, այլ այդ պահին փողոցով անցնելիս տեսել է վիճաբանողներին և փորձել հարթել վեճը: Ըստ Քննչական Կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի՝  մարտի 5-ին՝ ուշ երեկոյան, Յուրի  Մինասյանը ընկերների հետ գտնվել է Պուշկինի փողոցի ակումբներից մեկում, որտեղ այլ անձի հետ սկսած վեճը տեղափոխվել է փողոց և նրան բռունցքով հարվածներ են հասցրել: 

«Դուրս են եկել պարզաբանումների, և փողոցում անձը, որի հետ վիճաբանության մեջ են եղել, ծանր հարվածներ է հասցրել Յուրի Մինասյանի դեմքի շրջանում, ինչի հետևանքով վերջինս գանգոսկրի հատվածում լուրջ վնասվածքներ է ստացել և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց»,- հայտնում է Գոռ Աբրահամյանը:

Նույն օրը դեպքի առթիվով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվել են, անձի ինքնությունը պարզված է, բայց նա գտնվում է փախուստի մեջ: ՆԳՆ Ոստիկանությանը հանձնարարություն է տրված նրան գտնելու վերաբերյալ: Մահվան մասին տեղեկությունը ստանալուց հետո նիա նկատմամբ  քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի  166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 15-րդ կետերով: Կասկածյալին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Հայաստան ՀՀ Քննչական կոմիտե

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին