Պաշտոնական Երևանը դեռ չի հասկանում, թե ինչպես են ՀԱՊԿ գործընկերները ներկայացնում իրենց պատասխանատվության տարածքը Հարավային Կովկասում։ Այս մասին մարտի 15-ին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ կառավարության ծրագրի(2021-2026թթ) կատարման ընթացքի և 2023 թ.-ի արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ։
Նախարարի խոսքով՝ հայկական կողմը գործադրել է հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի գա նվազագույն ընդունելի ձեւակերպման, որով կարող է դիմել կազմակերպությանը։
«Սակայն, ի վերջո, մենք հասկացանք, որ այդ ջանքերը հաջողությամբ չեն պսակվի: Այսինքն՝ այս առաքելությունն անհնար էր»,- ասաց Միրզոյանը։