f

Անկախ

Սպառողի պաշտպանվածությունն առաջին հերթին տեղեկացվածություն է սեփական իրավունքների մասին. ՍԱՏՄ


Մարտի 15-ը` Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրը, ևս մեկ առիթ է կարևորելու ամենատարբեր ոլորտներում սպառողների տեղեկացվածությունն ու առավել պաշտպանվածությունը: Թեմային անդրադարձել է ՀՀ ՍԱՏՄ-ն:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սպառողների միջազգայնորեն ամրագրված իրավունքները մշտապես դիտարկել է որպես սպառողների և արտադրողների, վաճառողների միջև ապրանքների վաճառքի ժամանակ ծագող ոչ իրավաչափ հարաբերությունները բացառելու մոտեցումը, մասնավորապես` սպառողների կյանքի ու առողջության համար անվտանգ ապրանքների ձեռքբերման, ապրանքների և դրանք արտադրողների մասին տեղեկատվության ստացման ապահովումը սննադամթերի հետ կապված գործունեության բոլոր փուլերում:

Արտադրատեսակների բազմազանեցման ժամանակաշրջանում, սպառողն իրավունք ունի պահանջել, որպեսզի ապրանքի օգտագործումը, պահմանումը, փոխադրումը օգտահանման սովորական պայմաններում անվտանգ լինի իր կյանքի և առողջության համար:

Սպառողի կյանքի և առողջության նկատմամբ ապրանքի անվտանգության ապահովման պահանջները պարտադիր են և սահմանվում են օրենսդրությամբ։ Այսինքն, տեխնոլոգիական առաջընթացի և արտադրատեսակների բազմազանեցմանը զուգահեռ, հաղորդակցման, տեղեկատվություն հավաքելը և սպառողին ճիշտ մատուցելը լուրջ ազդեցություն ունի նաև սպառողների կյանքի անվտանգության առումով: Այս առումով՝ կարևոր է դառնում հստակ տեղեկատվության և թափանցիկության միջոցով սպառողներին պատշաճ տեղեկացնելու և պաշտպանելու խնդիրը:

Իսկ սպառողի պաշտպանվածությունն առաջին հերթին տեղեկացվածություն է սեփական իրավունքների մասին: Պատասխանատու, ուշադիր և պահանջատեր սպառողը սննդամթերքի անվտանգության ոլորտում պետական վերահսկողության ամենամեծ աջակիցն է, և այս առումով մենք մեծ ակնկալիքներ ունենք:

Մեր կողմից իրականացվող տեղեկատվական արշավների նպատակն է ապահովել սպառողների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը և խրախուսել սպառողների պահանջատիրությունը, անհանդուրժողականությունը խախտումների նկատմամբ, ինչպես նաև՝ ամրապնդել վստահությունը պետական կառույցի կողմից իրականացվող վերահսկողության ու դրա արդյունքների նկատմամբ:

Բնական է, որ վերահսկողների համեմատ հարյուրապատիկներով ավել վերահսկման ենթակա օբյեկտների նկատմամբ պետական կառույցի ամբողջ ուժով գերլարված վերահսկողությունը չի կարող ամբողջական լինել առանց պահանջատեր սպառողի աջակցության։ Այսինքն, առանց սպառողի անմիջական աջակցության հնարավոր չէ ապահովել անհրաժեշտ և բավարար վերահսկողություն սննդի շղթայում, ուստի Տեսչական մարմինն ակնկալում է սպառողների առավել ակտիվ ու պահանջատեր դիրքորոշումը՝ ապահովելով ավելի պարզ և մատչելի ենթակառուցվածքներ դրանք ներկայացնելու համար:

Օգտվելով օրվա խորհրդից՝ մեկ անգամ ևս պահանջատեր սպառողներին տեղեկացնում ենք այն կապի միջոցների մասին, որով Դուք կարող եք Ձեր նպաստը բերել պետական վերահսկողությունը առավել նպատակային և արդյունավետ դարձնելու գործին՝ դրանով իսկ բարձրացնելով հանրային առողջության մակարդակը:

Հայաստան ՍԱՏՄ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին