f

Անկախ

«Բոմբ» ակումբում ծեծկռտուքից օրեր անց տերերը պոկել են կնիքը և շարունակել գործունեությունը. կան բերման ենթարկվածներ


ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող «Բոմբ» ակումբի մուտքի դռան կնիքը պոկել են և ակումբում գործունեություն են ծավալում, ինչի արդյունքում խոչընդոտվել է քրեական վարույթով գործի քննության բնականոն ընթացքը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Նույն օրը ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ՀՀ Քր. Օր-ի 486-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել են Երևանում հաշվառված 52-ամյա Ռոբերտ Ս.-իմ, Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Հարություն Ա.-ին, Երևանի բնակիչ 42-ամյա Լիանա Ա.-ին, Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Անահիտ Կ.-ին, Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Շուշան Ս.-ին, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Նարինե Գ.-ին և Երևանի բնակիչ 34-ամյա Սյուզաննա Ա.-ին։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 6-ին, վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաների սկզբնամասում գործող «Բոմբ» ակումբում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում և կան վիրավորներ։ Նմանատիպ մեկ այլ տեղեկություն էլ ստացվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում, որ ծեծկռտուքի մասնակիցները ակումբի սեփականատերերն են և նրանց ընկերները։

Ժամը 06։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին կրկին ահազանգ էր ստացվել, որ «ձախ նախաբազկի կտրած վերք» ախտորոշմամբ նշված ակումբից իրենց մոտ էր տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ  30-ամյա Շմավոն Կ․-ն, ինչպես նաև շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել 28-ամյա Զառա Ա․-ին։

Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը ժամը 05։00-ի սահմաններում վերը նշված ակումբում անհիմն ծագած վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արտյոմ Բ․-ն ծեծի էր ենթարկել Զառա Ա․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո վերջինիս ձերբակալելու ժամանակ ընկերը՝ Շմավոն Կ․-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ձեռքին եղած գարեջրի շիշը կոտրել էր և ինքնավնասում կատարել։

Արտյոմ Բ․-ին ոստիկանները տեղափոխել էին ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ ներկայացրել էին Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Հայաստան «Բոմբ» ակումբ ՀՀ Քննչական կոմիտե

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին