f

Անկախ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, ուսումնասիրելով գործի նյութերը, եկել է այն եզրահանգման, որ անհրաժեշտ է վերաքննիչ բողոքի քննությունը իրականացնել գրավոր ընթացակարգով:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/8913/05/23

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.03.2024թ. ք.Երևան

ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ

Նախագահությամբ դատավոր՝ Դ.Սերոբյանի

Քննարկելով Արթուր Արտյուշի Սահակյանի, Արա Վարդգեսի Մանուչարյանի, Ռիտա Սպարտակի Խալաթյանի, Գուրգեն Վանուշի Սարգսյանի, Գագիկ Խաչիկի Հակոբյանի, Հայկ Վաղինակի Կլեկչյանի, Դավիթ Արմանի Միրիջանյանի, Լիլիթ Ռաֆիկի Բադանյանի, Էդգար Գեորգիի Անդրեասյանի, Մարիաննա Հրանտի Դանիելյանի, Աշոտ Լեմսիկի Տեր-Մաթևոսյանի, Տրդատ Հայկի Մակարյանի, Արսեն Գեղամի Ազիզյանի, Վաչագան Մարտինի Երիցյանի, Սարգիս Կարապետի Արզումանյանի, Գրիգոր Հակոբի Ազիզյանի, Սերգո Սամվելի Սարգսյանի, Աննա Սիմակի Գևորգյանի, Ալվարդ Հարությունի Հարոյանի, Հասմիկ Ժուդեկսի Աբովյանի, Սամվել Արմենակի Թոփալյանի, Մարինե Միսակի Պետրոսյանի և Գարիկ Գևորգի Մանուկյանի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցն՝ ըստ վերջիններիս հայցի ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, երրորդ անձինք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի, «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի` պատասխանողի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք 30.01.2024թ. միացման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 19.02.2024թ. «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վերաքննիչ բողոքը բերվել է 26.02.2024թ.:

Գործը դատական կազմին է հանձնվել՝ 06.03.2024թ.:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտնում է, որ բողոքը ներկայացվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ և 368-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, վերաքննիչ բողոքը վերադարձնելու և ընդունումը մերժելու հիմքեր չկան, հետևաբար՝ այն պետք է ընդունել վարույթ:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 374-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վերաքննիչ բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, ուսումնասիրելով գործի նյութերը, եկել է այն եզրահանգման, որ անհրաժեշտ է վերաքննիչ բողոքի քննությունը իրականացնել գրավոր ընթացակարգով:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում գործին մասնակցող անձինք տեղեկացվում են միայն բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրվա մասին:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի՝ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում չնշված որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ, 370-րդ և 374-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 19.02.2024թ. «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Արթուր Արտյուշի Սահակյանի, Արա Վարդգեսի Մանուչարյանի, Ռիտա Սպարտակի Խալաթյանի, Գուրգեն Վանուշի Սարգսյանի, Գագիկ Խաչիկի Հակոբյանի, Հայկ Վաղինակի Կլեկչյանի, Դավիթ Արմանի Միրիջանյանի, Լիլիթ Ռաֆիկի Բադանյանի, Էդգար Գեորգիի Անդրեասյանի, Մարիաննա Հրանտի Դանիելյանի, Աշոտ Լեմսիկի Տեր-Մաթևոսյանի, Տրդատ Հայկի Մակարյանի, Արսեն Գեղամի Ազիզյանի, Վաչագան Մարտինի Երիցյանի, Սարգիս Կարապետի Արզումանյանի, Գրիգոր Հակոբի Ազիզյանի, Սերգո Սամվելի Սարգսյանի, Աննա Սիմակի Գևորգյանի, Ալվարդ Հարությունի Հարոյանի, Հասմիկ Ժուդեկսի Աբովյանի, Սամվել Արմենակի Թոփալյանի, Մարինե Միսակի Պետրոսյանի և Գարիկ Գևորգի Մանուկյանի վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ և բողոքի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով:

2. Դատական ակտը կհրապարակվի 2024թ. մարտի 29-ին:

Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Դ.ՍԵՐՈԲՅԱՆ

«Գոյ» թատրոն Վերաքննիչ քաղաքացիական դատարան Հայաստան խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին