f

Անկախ

Ընդդիմադիր պատգամավորների բանակցային գործընթացին ծանոթանալու արգելքն Ադրբեջանի հերթական պահանջն է․ մեզ արգելվում է ծանոթանալ Ադրբեջանի հետ պայմանագրի տարբերակին․ Մանուկյան


Ընդդիմադիր պատգամավորների՝ բանակցային գործընթացին ծանոթանալու արգելքն Ադրբեջանի հերթական պահանջն է․ մեզ արգելվում է ծանոթանալ Ադրբեջանի հետ պայմանագրի տարբերակին․ Մանուկյան։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ընդդիմությանն արգելվում է ծանոթանալ Ադրբեջանի հետ պայմանագրի տարբերակին
Փետրվարի 7-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորներին այլևս չի թույլատրելու ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի կետերին։

Փետրվարի 23-ին մենք դիմել էինք ԱԳՆ՝ առաջարկների հերթական փաթեթին ծանոթանալու նպատակով։ Այսօր ԱԳՆ-ի կողմից ստացվել է պաշտոնական գրություն, որտեղ նշվում է.

«‎բանակցային գործընթացը չխաթարելու, գործընթացի վրա անուղղակի բացասական ազդեցություններ, ինչպես նաև փաստաթղթի կամայական, սխալ հանրային մեկնաբանություններ բացառելու նկատառումով պայմանավորված՝ այս պահին նպատակահարմար չենք համարում հայցվող տեղեկատվության տրամադրումը»։

Հարկ ենք համարում շեշտել, որ գրության մեջ բացակայում է գործող օրենսդրության որևէ կետի` մեր կողմից խախտման վերաբերյալ հղում։

Կարևոր է նաև արձանագրել, որ յուրաքանչյուր հերթական տարբերակին ծանոթանալուց հետո մեր կողմից հնչեցրած հրապարակային մեկնաբանությունները հայտնվել էին նաև ադրբեջանական բարձրաստիճան շրջանակների ուշադրության կենտրոնում, որտեղից իշխող ուժի մակարդակով քննադատություն էր հնչում ընդդիմադիր պատգամավորներին պայմանագրի կետերին ծանոթանալ թույլ տալու առնչությամբ։

Ուստի, ԱԳՆ-ից ստացված այս գրությունը հաստատում է նախորդիվ մեր հնչեցրած հիմնավոր կասկածն առ այն, որ ընդդիմադիր պատգամավորների՝ բանակցային գործընթացին ծանոթանալու արգելքն ադրբեջանական հերթական պահանջն է, որը բավարարվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։

Գործ ունենք պատգամավորական գործունեությանը դիտավորյալ խոչընդոտելու հերթական կամայական քայլի հետ, որի նպատակը մեր կողմից հայ ժողովրդի համար կարևորագույն օրակարգի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների խափանումը և հանրությանը միակողմանի տեղեկատվության տրամադրման միջոցով մոլորեցնելու դիտավորությունն է»,-գրել է Մանուկյանը։

Գեղամ Մանուկյան ՖԲ Գրառում խաղաղության պայմանագիր Ադրբեջան Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին