Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, Հայաստանը պետք է զինանշանից հանի Արարատի պատկերը։
Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, այս մասին լրագրողներին ասել է Թյուրքական պետությունների կազմակերպության Ավագանու նախագահ, նախկին վարչապետ և խորհրդարանի նախկին խոսնակ Բինալի Յըլդըրըմը։
«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի, այդ երկիրը պետք է հրաժարվի իր «բաժանարար նպատակներից» (չակերտները՝ Tert.am) և զինանշանից հանի Ագրիդաղ (Արարատ լեռը)», - ասել է Յըլդըրըմը։