f

Անկախ

«Ակադեմքաղաք» ծրագրի այսրոպեական քաղաքական նպատակները. Արմեն Այվազյան


«Երեկ առանձին գրառմամբ անդրադարձա փաշինյանական իշխանության այսպես կոչված Ակադեմքաղաք հիմնելու քողարկված իրական նպատակներին։ Հնարավոր է, սակայն, որ ժողովրդի դիմադրության շնորհիվ Ակադեմքաղաքն այդպես էլ չի կառուցվի ու կմնա թղթի վրա։ Անգամ այդ դեպքում փաշինյանական իշխանությունը, շրջանառելով ու գովազդելով այդ օտարածին ծրագիրը, այսօր իսկ ու մոտակա հեռանկարում լուծում է մի շարք հակաժողովրդական ու հակահայկական խնդիրներ, որոնցից ստորև նշում եմ հիմնականները և ամբողջացնում նախորդ վերլուծությունը»,- գրել է այսօր իր ֆեյսբուքյան էջում քաղաքագիտության դոկոտոր Արմեն Այվազյանը:

1. «Ակադեմքաղաք» ծրագիրը շեղում է հայ հասարակության ուշադրությունը Հայաստանի ռազմական անվտանգությունն ապահովելու կենսականորեն կարևոր հրատապ խնդիրներից, այն էլ՝ Ադրբեջանի հնարավոր խոշոր հարձակման նախաշեմին։

Քաղաքական մեծ շոու բեմադրելով՝ Փաշինյանը պարպում է հասարակության մտավոր հատվածի սուղ ռեսուրսները մի նոր, արհեստականորեն ստեղծված ուղղությամբ, ստիպում է մարդկանց մտածել սեփական ճակատագրի առջև ծառացած նոր, անհեթեթ, բայց վտանգավոր մարտահրավերների մասին։ Իսկ այդ ընթացքում Փաշինյանն ու իր թիմն ազատություն են ստանում հերթական տարածքային զիջումներով Ադրբեջանի պահանջները բավարարելու և սեփական իշխանությունը երկարաձգելու համար։

2. «Ակադեմքաղաք» ծրագրի անպատեհ և հանկարծակի առաջմղումով փաշինյանական իշխանությունը հրահրում է բուռն հասարակական քննարկումներ ու այդպիսով բաժանարար նոր գծեր անցկացնում՝ փորձելով միմյանց դեմ հանել պրոֆեսորադասախոսական կազմի ավագ և երիտասարդ սերունդների ներկայացուցիչներին, ավանդական և ազատական հայացքներ ունեցող ուսանողներին, մայրաքաղաքի կենտրոնի և ծայրամասերի բնակիչներին, երևանցիներին և մյուս հայաստանցիներին առհասարակ։ Այդպիսի նենգ միջոցներով իշխանությունն ուժեղանում է, իսկ հասարակությունը՝ ավելի ու ավելի թուլանում։ Արդյունքում՝ մեծապես վնասվում ու վտանգվում են Հայաստանի պետության և ժողովրդի կենսական շահերը։

3. «Ակադեմքաղաք» ծրագրի միջոցով փաշինյանական իշխանությունը ստուգում-ընտրում է համալսարանական և ակադեմիական միջավայրում իրեն կուրորեն ենթարկվող, առավելագույնս հարմարվողական տարրերին՝ նրանց հետագայում ղեկավար պաշտոնների նշանակելու, իսկ «անհնազանդներին» բոլոր պաշտոններից զրկելու նպատակով՝ բնականաբար, հաշվի չառնելով ոչ առաջինների, ոչ էլ երկրորդների մասնագիտական ու բարոյական հատկանիշները։

4. Ակադեմքաղաք ծրագրի դեմ հանդես եկող հայրենասեր ու սկզբունքային գիտնականներին ու դասախոսներին պատժելով ու մյուսներին «դաս տալով»՝ փաշինյանական իշխանությունը փորձելու է ամբողջական վերահսկողություն հաստատել հայոց մտքի ու մտավոր աշխատանքի կառույցների վրա։

5. «Ակադեմքաղաքի» ծրագրի շրջանառումը լուրջ անհանգստություններ ու անվստահություն է սերմանում գիտնականների և ուսանողների միջավայրում, համընդհանուր փլուզման ու վախճանի մթնոլորտ ստեղծում, որը ստիպում է շատերին մտածել երկրից արտագաղթելու մասին։ Հայաստանի մտավոր ռեսուրսների հետագա արտահոսքն ու դուրս մղումն իրենց հերթին նպաստելու են ՀՀ դրածո իշխանությունների քաղաքական կյանքի «կայունությանն» ու երկրի կամայական ու ապաշնորհ կառավարմանը։

6. Փակվելիք ԲՈՒՀ-երի շուրջը վերջին տասնամյակներում ձևավորված մանր ու միջին բիզնեսներն ու տնտեսությունները մեծ վնասներ են կրելու, շատերը սնանկանալու են։ Իսկ ԲՈՒՀ-երում և նրանց շրջակայքում աշխատող բանվորներն ու ծառայողները՝ գործազուրկ են դառնալու։ Դա ևս արտագաղթի լայն դուռ է բացելու։

7. Փոխարենը՝ պետական բյուրոկրատիան լայն հնարավորություններ է ստանալու կոռուպցիոն սխեմաների մեջ մտնելու և իր համար հանցավոր գերշահույթներ ապահովելու՝ մեծ շինարարության ապագա գործարքները, տենդերներն ու այլ կարգի ֆինանսական ռեսուրսները («համեղ պատառները») բաշխելու և վերաբաշխելու միջոցով։

8. Փորձ է արվում նաև Փաշինյանի քաղաքական կերպարին գոնե ինչ-որ դրական գծեր հաղորդել՝ շինարարական մեգածրագրերի մասին խոսակցություններով կոծկել կամ առնվազն մեղմել նրա պետական դավաճանությունն ու ահռելի ձախողումները։

Կարճ ասած՝ եթե նույնիսկ իշխանությունում հայտնված դրածոները չկարողանան լուծել իրենց առջև դրված «մաքսիմում ծրագիրը»՝ հայկական ԲՈՒՀ-երի ապամոնտաժումն ու տեղափոխումը Երևանից դուրս կառուցվելիք Ակադեմքաղաք, այդ անհեթեթ ու վնասակար գաղափարի շրջանառումն արդեն իսկ Հայաստանին ու հայությանը սկսել է մեծ վնասներ պատճառել։

Հայաստան «Ակադեմքաղաք» ծրագիր Արմեն Այվազյան ֆեյսբուքյան գրառում

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին