f

Անկախ

Ինչքա՞ն աջակցություն կստանան երեխա ունեցող ընտանիքները, որոնք հիփոթեք են փակում. Նոր ծրագիրը հաստատվեց


Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում որոշում կայացրեց, որի նպատակն է ապահովել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, մասնավորապես՝ միանվագ դրամական աջակցության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շարունակականությունը: Նոր որոշմամբ առաջարկվում է մինչև 2026 թվականը երկարաձգել Ծրագրերի գործողության ժամկետը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ ներկայացնելով նախագիծը նշեց, որ այդ ծրագրերի նպատակն էր աջակցել այդ ընտանիքներին հիփոթեքային վարկեր ստանալուն կամ դրա սպասարկմանը. «Ծրագիրը բաղկացած էր 3 բաղադրիչից, որոնցից երկուսով պետությունը ֆինանսկան աջակցություն էր տրամադրում երեխա ունեցող ընտանիքին՝  կանխավճարի վճճարման հարցում, իսկ երրորդով ֆինանսական  աջակցությունն ուղղվում էր գործող հիփոթեքային վարկի մնացորդի նվազեցմանը:

Ծրագրի մեկնարկից՝ 2020 թվականի հուլիսի 1-ից մինչ օրս աջակցություն է ստացել 9464 շահառու, որոնց վճարվել է շուրջ 6 մլրդ 668 մլն դրամ:

Հաշվի առնելով, որ այս ծրագիրը շարունակաբար գրանցել է բարձր դիմելիություն, առաջարկում ենք հաստատել նոր ծրագիր 2024-2026 թվականների համար»:

Փոխնախարարը հստակեցրեց, որ այս ծրագրով երեխա ունեցող ընտանիքներին կտրվի ֆինանսական աջակցություն՝ ուղղված հիփոթեքին: Ծրագիրը կունենա երկու բաղադրիչ. առաջինը միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում հիփոթեքի միջոցով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար, երկրորդը, երեխայի ծնունդով պայմանավորված  աջակցություն հիփոթեքի վարկ մարող  ընտանիքներին:

«Առաջին բաղադրիչով աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին եւ ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը: Հիմնական պայմաններն են. շահառուն պետք է ունենա երկու անչափահաս երեխա, ձեռք բերվող կամ կառուցվող անշարժ գույքի սեփականության իրավունքը գրանցվում է շահառուի  եւ նրա ամուսնու անվամբ:

Աջակցության չափերը կազմում են ձեռքբերվող բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի քան 1 մլն դրամը, որին ավելանում է երրորդ եւ ամեն հաջորդ երեխայի համար բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ յուրաքանչյուր երեխայի գծով: Աջակցության առավելագույն չափը 2 մլն դրամ է:

Անհատական բնակելի տուն կառուցելու համար ստացած հիփոթեքային վարկի 10 տոկոսը, բայց ոչ ավել, քան 1 մլն դրամ, որին ավելանում է երրորդ եւ ամեն հաջորդ երեխայի համար 5 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան 500 հազար դրամ եւ առավելագույնը 2 մլն դրամ:

Երկրորդ բաղադրիչով աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկ փակող ընտանիքին, որտեղ ծնվում է երեխա եւ աջակցությունն ուղղվում վարկի մնացորդի մայր գումարի մարմանը: Պայմաններն են. ձեռքբերված անշարժ գույքի գնահատված շուկայական գինը չպետք է գերազանցի 35 մլն դրամը, որն ավելացվում է շահառուի երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի հաշվով 5 մլն դրամով, դիմելու պահից վարկը սպասարկվել է առնվազն 12 ամիս:

Աջակցության չափը կազմում է մնացորդային մայր գումարի 10 տոկոսը, իսկ  Երեւանում 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ: Մնացորդային մայր գումարի 50 տոկոսը, բայց ոչ ավելի քան 2 մլն դրամ, իսկ Երեւանում 25 տոկոսի չափով, եթե նոր ծնված երեխան շահառուի երրորդ կամ հաջորդ երեխան է:

Հիմնական պայմանները հետեւյալն են՝ ձեռք բերվող անշարժ գույքը հանդիսանում է շահառուին, իսկ ամուսնացած լինելու դեպքում նաեւ նրա ամուսնուն անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով այն գյուղական բնակավայրերում, որտեղ կառուցվում է դպրոց կամ մանկապարտեզ, ապա աջակցության չափին ավելանում է եւս 50 տոկոս: Ծրագիրի դրույթները կտարածվեն այս տարվա հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա»,-ասաց Դավիթ Խաչատրյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց. «Եթե ընտանիքը չունի երեխա, բայց ունի հիփոթեք, առաջին երեխան ծնվելու առիթով մենք հիփոթեքային վարկի մնացորիդ 10 տոկոսի չափով միանվագ գումար ենք տալիս, բայց ոչ ավել, քան 500 հազար դրամ, որն ուղղվում է վարկի մարմանը: Սահմանամերձ բնակավայրերի եւ այն 48 գյուղական բնակարանների դեպքում, որտեղ կառուցվում են դպրոց կամ մանկապարտեզ, աջակցությունն ավելանում է 50 տոկոսով, այսինքն 500 հազարը դառնում է 750 հազար դրամ: Եթե երկրորդ երեխան է ունենում եւս 500 հազար դրամ ենք տալիս, իսկ երրորդ երեխան ծնվելու դեպքում 2 մլն դրամ ենք տալիս: 4-րդ երեխայի դեպքում եւս ավելանում է 2 մլն դրամ: Տարիքային սահմանափակում չկա, ծնողը քանի տարեկան ուզում է լինի»:

Հայաստան ՀՀ Կառավարություն

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին