f

Անկախ

Քաղաքային տրանսպորտի նոր սակագներ. ինչո՞ւ վերջապես ընտրեցինք իր դարն ապրած համակարգը


Սեպտեմբերի 1-ից բոլորս դպրոց ենք գնալու։ Այո-այո′, ոչ միայն երեխաները, այլեւ մենք՝ մեծահասակներս, փորձելու ենք մաթեմատիկական հաշվարկների միջոցով հասկանալ, թե երեքշաբթի օրը Երեւանի քաղաքապետարանի ընդունած քաղաքային տրանսպորտի նոր սակագների որ փաթեթն է մեզ ավելի հարմար։ Եթե իհարկե, կրկին բողոքի ալիք չբարձրանա, ինչպես 2003 թվականին, երբ 100-դրամանոց ուղեվարձն ուզում էին դարձնել 150 դրամ։ Լավ էր, այն ժամանակ մեր հարազատ 100-դրամանոցը կրծքով պաշտպանեցին այն երիտասարդները, կամ հիմա արդեն նախկին երիտասարդները, որոնք էլ այժմ մեզ նոր սակագներ են առաջարկել։ Կանխատեսումներ անելն, ինչպես հայտնի է, անշնորհակալ գործ է, բայց համարձակվեմ ենթադրություն հայտնել, որ այս անգամ բացարձակ ոչ մի համազգային, նույնիսկ համաքաղաքային ընդվզում չի լինի։ Երկու պատճառով։

Նախ, այս վերջին տարիներին բոլորովին այլ հասարակություն ենք դարձել, իսկի հանուն Արցախի ոտքի չկանգնեցինք, ուր մնաց թե ուղեվարձի համար զանգվածաբար բողոքենք։ Եւ երկրորդ՝ ախր, այն ժամանակ՝ ավելի քան 10 տարի առաջ, իշխանությունները գոնե հստակ ասում էին, որ լինելու է 150 դրամ։ Այս իշխանությունները շատ ավելի խորամանկ են՝ ընդամենը մի բան են խոստանում. շուտով մեր կայքում հատուկ հաշվիչ կտեղադրենք, ինքներդ կհաշվեք, թե այս կամ այն փաթեթի դեպքում որքան կնստի ձեզ վրա Բանգլադեշից Երրորդ մաս հասնելը։ Բա որ ասում եմ՝ բոլորս դպրոց ենք գնալո՞ւ։

Այսինքն, ամբողջ քաղաքով երեկոյան նստելու ենք տանը եւ բարդ տնային աշխատանք ենք կատարելու՝ միգուցե նաեւ ընդգրկելով մեր դպրոցահասակ երեխաներին ու թոռներին, որոնք թվաբանությունից հաստատ մեզնից ուժեղ են։ Այնինչ, ամբողջ օրը տարփողում ենք, թե բարձր տեխնոլոգիաների երկիր ենք, խորհրդարանի փոխխոսնակներից մեկը նույնիսկ մի անգամ հայտարարեց, թե ողջ աշխարհում ընդհանրապես մրցակից չունենք։ Բա գոնե մի թեթեւ ուսումնասիրեիք քաղաքակիրթ երկրների փորձը եւ վերցնեիք ամենաառաջադեմ համակարգը, որն, ի դեպ, նկարագրել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Մեջբերեմ. «Մարդիկ ունենում են միասնական քարտ, լիցքավորում են այնքան, որքան ցանկանում են ու ամեն անգամ ավտոբուս, տրոլեյբուս կամ մետրո մտնելիս հպում են սարքին ու հաշվից 100 դրամ տանում է»։

Մանրամասնեմ, որովհետեւ արտերկրում օգտվել եմ այս շատ հարմար համակարգից։ Դուք խորհրդանշական գնով, ասենք, 50 դրամով ձեռք եք բերում հատուկ քարտ, որը նախատեսված է միայն տրանսպորտից օգտվելու համար։ Ձեր բանկային հաշվից այդ քարտին փոխանցում եք՝ որքան ուզում եք, ասենք, 1000 դրամ։ Մտնում եք ավտոբուս, տրոլեյբուս, տրամվայ, մետրո, ամեն տեղ սարքեր են տեղադրված, ընդ որում, ոչ թե մի հատ, այլ մի 6 հատ, որպեսզի մյուսներին հրելով չհասնեք միակ սարքին։ Բարձրանալուց անմիջապես հետո հպում եք ձեր քարտը այդ սարքին։ Այ, դրանից հետո արդեն մեր նախկին քաղաքապետի նկարագրածով չի լինում։ Ինքն ասում էր, թե սարքը ձեր քարտից 100 դրամ է քաշում։ Ո′չ, սարքն ընդամենը ֆիքսում է, որ այս կանգառում դուք նստել եք, ուրիշ ոչինչ։ Դուրս գալուց կրկին հպում եք եւ հենց այդ ժամանակ է սարքը ձեր քարտից գումար քաշում ու նաեւ իր էկրանին ցույց տալիս, թե որքան փող է մնացել ձեր քարտին։

Ի՞նչն է սրա առավելությունը։ Արդարությունը։ Մի կանգառ եք գնացել՝ շատ քիչ կքաշի, ասենք, մի 20 դրամ, Նոր Նորքից Շենգավիթ եք գնացել, բնականաբար, շատ ավելին կվճարեք։ Բա էդպես պիտի լինի։ Օպերայից Մատենադարան եք հասել, ձեր տեղափոխման վրա ավտոբուսը գրեթե ծախս չի արել, վարորդն էլ հիմնականում անվրդով է եղել, բայց եթե Դավիթաշենից գնացել եք Էրեբունի, նախ, վառելիքի ծախսն է մեծացել, հետո էլ վարորդն է մի 10 անգամ ընկել խցանումների մեջ եւ նյարդայնացել։ Բարի եղեք վճարել, բա տաքսին այդ սկզբունքով է գործում, ամեն լրացուցիչ կիլոմետրը փող արժի։

Եթե հիմա շարունակեմ նկարագրել որոշ մայրաքաղաքներում վաղուց գործող այս համակարգի օգուտները քաղաքացու համար, միգուցե նույնիսկ չհավատաք։ Գոյություն ունի ծախսելու լիմիտ։ Եթե շաբաթվա առաջին օրերին հաճախ եք օգտվել քաղաքային տրանսպորտից ու լրացրել եք այդ լիմիտը, ասենք, ձեր քարտից սարքերն արդեն քաշել են, օրինակ, 600 դրամ, դրանից հետո մինչեւ շաբաթվա վերջը երթեւեկում եք ԱՆՎՃԱՐ։ Այո-այո′, համակարգն ասում է՝ ինձ այդ քո 600 դրամը լիովին բավական է, այսուհետ մինչեւ հաջորդ երկուշաբթի երթեւեկիր՝ որքան սիրտդ կուզի, մի կոպեկ էլ չեմ վերցնելու քեզնից։

Էլի՞ պատմեմ։ Ափսոս, ժամանակ չկա։ Բայց էս մեկը ասեմ՝ շաբաթ եւ կիրակի օրերին նույնպես ձեզնից գումար չի գանձվում։ Որովհետեւ քաղաքային իշխանություններն ուզում են, որ գոնե ոչ աշխատանքային օրերին միմյանց հյուր գնաք, ողջ ընտանիքով մեկնեք պիկնիկի, այցելեք թանգարաններն ու ցուցահանդեսները։ Մի խոսքով, խթանում է, որ դուրս գաք տնից։ Այսինքն, տրանսպորտային համակարգ, որը ոչ թե մտածում է քաղաքացիներից հնարավորինս շատ պոկելու մասին, այլ մտածում է քաղաքացիների բարօրության, հոգեկան եւ ֆիզիկական առողջության, կրթության մասին։ Գիտեի, չէ՞, որ չեք հավատա։

Արմեն Դուլյան, Սպուտնիկ Արմենիա

Արմեն Դուլյան ՖԲ Գրառում սակագներ հանրային տրանսպորտ Հայաստան

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին