f

Անկախ

193 հատ ստորագրած արձանագրություն կա, որ այս գյուղերը Հայաստանին են պատկանում, Ադրբեջանն էլ է ստորագրել. Բագրատյան


Փաշինյանի ասուլիսում հնչեցված միտքն այն էր, որ այդ գյուղերը երբեք էլ հայկական չեն եղել: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով  Տավուշի 4 գյուղերի  վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը:

«Տալիս ենք գյուղեր, որոնք մերն են եղել բոլոր տեսակի թղթաբանություններով, հետո ինչ, որ այդտեղ ադրբեջանցիներ են ապրել, դա նշանակություն չունի: Այդ գյուղերը տալուց հետո մենք արդեն խնդրահարույց է դառնալու Իրան գնալը ավտոճանապարհով,  խնդրահարույց է դառնում Վրաստան գնալը, Թուրքիան էլ այն կողմից կուզի Ամասիան ու Բավրայի ճանապարհն էլ կփակվի»,-ասաց նա:

Բագրատյանը ասում է, որ 80-ական թվականներին 193 հատ ստորագրած արձանագրություն կա, որ այս գյուղերը Հայաստանին են պատկանում, այդ արձանագրությունները ստորագրել է նաեւ Ադրբեջանը:

«Հիշում եք Վլադիմիր Մովսիսյանին, որ թուրքերը փորձում էին փախցնել, Վլադիմիր Մովսիսյանը գնացել էր այդ պրատակալոների հետեւից, որ հողերը հետ ստանա, 17 հազար հեկտար հետ ստացավ, բայց միայն Ներքին Հանդում տարիուկես առաջ իրենք հանձնեցին 27 հազար հեկտար»,-ասաց նա:

Լրագրողի հարցին, թե երբ են գործողություններ լինելու, Բագրատյանը նշեց, որ երբ հանրությունը ցույց տա, որ ուժ է ներկայացնում, կլինեն քաղաքական գործողություններ:

«Պահի գալը կապ ունի նրա հետ, թե քանի մարդ ենք մենք հավաքում,  արդյոք այս հանրահավաքը արտահայտում է ժողովրդի մեծ մասի դժգոհությունը, թե մասնավոր մեր ծանոթներն են եկել հանրահավաքին»,-ասաց նա:

Հրանտ Բագրատյան Նիկոլ Փաշինյան Ադրբեջան Հայաստան

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին