f

Անկախ

Հայաստանի ամերիկյան համալսարանը ստացել է հավատարմագրման վերահաստատում առավելագույն ժամկետով


Համաձայն 2024 թվականի մարտի 6-ին ստացված պաշտոնական նամակի ԴԲԱԸ ԲՈՒՀ-երի հանձնաժողովը (WASC Senior College and University Commission (WSCUC)) որոշել է վերահաստատել Հայաստանի ամերիկյանի համալսարանի (ՀԱՀ) հավատարմագրումը։ Հավատարմագրումը տրամադրվել է 10 տարի ժամկետով՝ մինչև 2034 թվականը, որն առավելագույն ժամկետն է, որ տրվում է ԲՈՒՀ-երին։ Որոշումը փաստում է Համալսարանի կարողությունը՝ հետևողականորեն պահպանելու միջազգային չափանիշները կրթության ոլորտում՝ դասվելով ամենաբարձր վարկանիշ ունեցող համալսարանների շարքում, ինչպիսիք են՝ Սթենֆորդի համալսարանը, Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանը և Հարավային Կալիֆորնիայի համալսարանը։ Ներկայումս ՀԱՀ-ը միակ ԲՈՒՀ-ն է տարածաշրջանում, որը hավատարմագրված է ԴԲԱԸ ԲՈՒՀ-երի հանձնաժողովի կողմից։

 

Հանձնաժողովն իր որոշումը կայացրել է շուրջ երկու տարվա ընթացում ՀԱՀ-ի կողմից կազմված զեկույցի, ԴԲԱԸ ԲՈՒՀ-երի հանձնաժողովի փորձագետների ՀԱՀ կատարած այցի և նրանց զեկույցի հիման վրա, ինչպես նաև ՀԱՀ նախագահ դր․ Բրյուս Պողոսյանի, Հոգաբարձուների խորհրդի նախագահ դր. Լոուրենս Փիթսի, Պատվավոր նախագահ դր․ Արմեն Տեր Կյուրեղյանի և Ընդհանուր կրթության դեկան դր. Շարիստան Մելքոնյանի հետ փետրվարի 15-ին կայացած հանդիպումից հետո։

Այս 10 տարվա վերահավատարմագրումը փաստում է ՀԱՀ-ի արդյունավետ գործունեությունը. Համալսարանն աշխատանքի է ընդունում բարձրակարգ, միջազգային որակավորում ունեցող դասախոսների, պարբերաբար անցկացնում է ծրագրերի վերանայում, գործում է որպես ուսանողակենտրոն հաստատություն՝ համապատասխան տարածքներով, շենքային պայմաններով ու հագեցվածությամբ: ՀԱՀ-ը երախտապարտ է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Արտասահմանում ամերիկյան դպրոցներ և հիվանդանոցներ»(ASHA) ծրագրին համալսարանի շենքերի վերանորոգմանն ու բարելավմանն ուղղված շարունակական աջակցության համար:
 

Հավատարմագրման կոմիտեի կողմից ստացված գնահատանքի խոսքերի շարքում առանձնահատուկ ընդգծվել է համալսարանի ֆինանսական կայունությանը, որը հնարավոր է դարձել Սփյուռքի` երկար տարիների առատաձեռն օգնության շնորհիվ։ Վերջինս ՀԱՀ-ի հիմնադրման առաջին իսկ օրվանից Համալսարանի կողքին է եղել՝ աջակցություն ցուցաբերելով թե ակադեմիական, և թե ֆինանսական հարցերով։ Այդ առումով, ԴԲԱԸ-ն առանձնահատուկ նշել է այն փաստը որ ՀԱՀ-ն առաջարկում է մեծապես սուբսիդավորվող ուսման վարձ, իսկ ուսանողների շուրջ կեսը ստանում է որոշակի ֆինանսական աջակցություն։ 

 

«ՀԱՀ հոգաբարձուների խորհուրդն ուրախ և հպարտ է ԱՄՆ հավատարմագրող գործակալության՝ ԴԲԱԸ ԲՈՒՀ-երի հանձնաժողովի կողմից 10 տարվա հավատարմագրում ստանալու կապակցությամբ», - նշեց ՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ դր․ Լոուրենս Փիթսը։ «Դեկան դր․ Շարիստան Մելքոնյանը և հավատարմագրման իր թիմը կատարել են ծավալուն և հիանալի աշխատանք հայտերը պատրաստելու և այցելող ԴԲԱԸ թիմին հյուրընկալելու գործում, որն էլ շնորհեց Համալսարանին իրենց առավելագույն վերահավատարմագրման ժամկետը՝ դասելով ՀԱՀ-ը ամերիկյան ամենաբարձր վարկանիշ ունեցող համալսարանների շարքում։ Շնորհավորանքներս եմ հղում բոլոր նրանց, ովքեր օգնեցին ՀԱՀ-ին հասնելու այս նշանակալից հանգրվանին»։ 

 

Սույն թվականի մարտի 13-ին ՀԱՀ-ը մամուլի ասուլիս հրավիրեց՝ հայտարարելու հավատարմագրման վերահաստումը։
 

«Հավատարմագրման վերահաստատումը անհնար կլիներ առանց ՀԱՀ ուսանողների, աշխատակազմի և դասախոսների նվիրվածության և աշխատասիրության։ Նրանք ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին թե՛ աշխատանքային խմբերում, թե՛ համալսարանական քննարկումների ժամանակ»,- նշեց դր․ Պողոսյանը։ «Խորապես շնորհակալ եմ բոլորիդ, ովքեր նպաստեցին այս գործի հաջողությանը, և առանձնահատուկ շնորհակաություն դր․ Մելքոնյանին՝ Հավատարմագրման կոմիտեի ղեկավարությունը ստանձնելու համար: Համալսարանական կյանքում մեր համայնքի ակտիվ մասնակցության և նվիրվածության շնորհիվ է, որ մենք կարողացանք հասնել մեր Համալսարանի պատմության մեջ այս կարևորագույն կետին»:


Իր հերթին, դր. Մելքոնյանն անդրադարձավ հավատարմագրման դիմելու համար  մեծածավալ հայտադիմումի և վերանայման գործընթացին, և այս ձեռքբերման նշանակությանը, որն այնքան կարևոր է համալսարանի համար․ Ամերիկյան հավատարմագրում ստանալը ազդակ է պոտենցիալ ուսանողներին և նրանց ընտանիքներին առ այն, որ ՀԱՀ-ի տված կրթության համար արժե ներդնել իրենց ժամանակն ու ջանքը։ Սա նաև ազդակ է պոտենցիալ և գործող դասախոսներին, որ ՀԱՀ-ը այն հաստատությունն է, որտեղ արժի կիսել իրենց փորձառությունն ու ժամանակը: Եվ դա նշան է գործատուներին, որ ՀԱՀ շրջանավարտները պատրաստ են ընդունելու տեղական, տարածաշրջանային և գլոբալ փոփոխվող միջավայրի մարտահրավերները»:

ՀԱՀ-ը նաև հավատարմագրված է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից, որը ճանաչում է այն բարձր չափանիշները, որոնք պահանջում է ԴԲԱԸ ԲՈՒՀ-երի հանձնաժողովը: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն իր գնահատանքը հայտնեց Հայաստանի հկրթական էկոհամակարգի վրա ՀԱՀ-ի ազդեցության համար. «ՀԱՀ-ը շարունակական կատարելագործման մշակույթի խորհրդանիշ է: ՀԱՀ-ն ունի որակի ներքին ապահովման ֆանտաստիկ համակարգ, որը շարունակաբար բարելավում է ուսանողներին մատուցվող ծառայությունները և նրանց կրթության որակը»:

Հայաստանի ամերիկյան համալսարան հավատարմագրում Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին