f

Անկախ

Յոթ հարց՝  էլեկտրոնային դեղատոմսերի ներդրաման և  ԱՐՄԵԴ համակարգի մասին


1. Արդյո՞ք ԱՐՄԵԴ համակարգը պատրաստ է էլեկտրոնային դեղատոմսերի ներդրմանն ու այս ծավալով ծանրաբեռնվածությանը: Արդյո՞ք համակարգում լինում են խափանումներ:

 

ԱՐՄԵԴ-ը միանգամայն պատրաստ է ծանրաբեռնվածությանը: Մինչև էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրումը ԱՐՄԵԴ-ում իրականացվել են օպտիմալացումներ, և համակարգը ներկայումս ավելի արագ է աշխատում: Համակարգի դանդաղության խնդիր չկա: Դեղատոմսերի լրացումը, նորմալ համակարգչի և ինտենետի առկայության պարագայում, տևում է 1-3 րոպե: Բայց, եթե ինտերնետի արագությունը թույլ է, կամ համակարգիչն է շատ հին, ապա, որոշակի դանդաղություն (բայց ոչ խափանում), ընդ որում, ցանկացած ծրագրով աշխատելու պարագայում, կարող է լինել: ԱՐՄԵԴ-ի  «Զանգերի կենտրոնի»  աշխատանքից հնարավոր է հասկանալ՝ իրականում համակարգն ինքնին խնդիր ունի, թե` ոչ: Նման խնդիր չի արձանագրվել:

 

2. Մինչև էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը փորձարկվե՞լ է դրա կիրառությունը:

 

Իհարկե փորձարկվել է: Մինչև էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը՝ ԱՐՄԵԴ համակարգի միջոցով կենտրոնացված գնումներով և՛ անվճար պայմաններով, և՛ բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար երկու միլիոնից ավելի դեղատոմս է դուրս գրվել: Գործընթացին մասնակցել է ԱԱՊ ողջ անձնակազմը՝ քաղաքայինից մինչև գյուղական ամբուլատորիաներ: Բուժհաստություններն աշխատել են թե՛ իրենց ներքին դեղատների, թե՛ այլ դեղատների ու դեղատնային ցանցերի հետ:

 

3. Արդյո՞ք էլեկտրոնային դեղատոմս լրացնելը չի բարդացնում բժշկի աշխատանքը, չի ավելացնում նրանց ծանրաբեռնվածությունը:

 

Թղթային դեղատոմսը լրացնելիս բժիշկը յուրաքանչյուր անգամ պետք է լրացնի պացիենտի տվյալները՝ անուն, ազգանուն, տարիք և այլն, ինչպես նաև դեղի անվանումը, չափաքանակը, ընդունման եղանակը: Էլեկտրոնայինի դեպքում պացիենտի տվյալներն ամեն անգամ մուտք անելու կարիք չկա, քանի որ դրանք պահպանվում են համակարգում․ հարկավոր է մուտքագրել միայն պացիենտի սոցիալական քարտը կամ անձնագիրը կամ անուն, ազգանուն, ծննդյան թիվը, իսկ դեղատոմսը հիմնականում լրացվում է անվանումներն ընտրելու ավտոմատ ձևով, ինչը շատ ավելի արագ է ստացվում: Բացի այդ, վերանում է թղթերի, մատյանների, ստորագրությունների, կնիքների անհրաժեշտությունը, կարիք չի լինում լրացված դեղատոմսը մուտքագրել համակարգ, որպեսզի վճարվի պետպատվերը:

 

4. Էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը արդյո՞ք դեղատների վրա որևէ լրացուցիչ ֆինանսական կամ տեխնիկական ծանրաբեռնվածություն չի առաջացնում:

 

Դեղատների կողմից ԱՐՄԵԴ համակարգին միանալը` դեղատների հետ պայմանագրերի կնքումն ու սպասարկումն իրականացվում է անվճար: Դեղատների վրա ֆինանսական որևէ լրացուցիչ ծանրաբեռնվածություն, ԱՐՄԵԴ համակարգով աշխատելու պատճառով, չի կարող լինել: Այսինքն, հաշիվ բացելու, խորհրդատվության, ուսուցման և այլ ծառայությունների համար սակագին սահմանված չէ: Ինչ վերաբերում է դեղատներում համակարգչի ու ինտերնետի առկայությանը, դա արդեն լիցենզիոն պայման է:

 

5. ԱՐՄԵԴ-ը էլեկտրոնային հարթակ է տրամադրում բուժհաստատություններին, և սպասարկման համար սակագին ունի: Էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումով բուժհաստատությունների համար սակագնի ավելացում նախատեսվո՞ւմ է:

 

Ո՛չ, որևէ ֆինանսական փոփոխություն նաև բուժհաստատությունների համար առկա չէ: Նրանք շարունակում են աշխատել նույն կերպ ու նույն սկզբունքով, ինչ նախկինում: Հատուկ էլեկտրոնային դեղատոմս լրացնելու համար նրանք գումար չպետք է վճարեն։ Բուժհաստատությունների համար սակագներ նախատեսված են այցերի մուտքագրման համար՝ անկախ տվյալ այցում դեղատոմսի առկայությունից։

 

6. Հնարավո՞ր է, որ պացիենտի տվյալները համակարգի միջոցով հասանելի դառնան այլ անձանց:

 

Դա բացառված է: Տվյալները խստագույնս պաշտպանված են: Բժիշկը լրացնում է էլեկտրոնային դեղատոմսը: Դեղագետը տեսնում է միայն դեղորայքի անվանումն ու չափաբաժինը․ ցանկացած այլ բժշկական տեղեկատվություն դեղատան աշխատակցի համար հասանելի չէ:

 

7. Վերջերս հայտարարված՝ դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսերի թիվը որոշ մասնագետների մոտ կասկած է առաջացրել: Արդյո՞ք առկա է անճշտություն:

 

Ոչ մի անճշտություն չկա: Համակարգը ցույց է տվել դուրս գրված բոլոր էլեկտրոնային դեղատոմսերի ընդհանուր թիվը՝ ինչպես նոր եղանակով դուրս գրված, այնպես էլ  պետպատվերի  շրջանակում և բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար համար նախատեսված դեղատոմսերը, որոնք մինչ համակարգի լայնամասշտաբ ներդրումն արդեն իսկ դուրս էին գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

 

ԱՐՄԵԴ համակարգ դեղատոմսեր խմբագրի ընտրանի Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին