f

Անկախ

Բրիտանական հետախուզությունը «մեծ խաղի» մեջ է մտնում Հայաստանում. ИА REX


Երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամության սառեցման մասին և բացատրեց դա այն պատճառով, որ նրա պայմաններն իբր չեն կատարվել Երևանի նկատմամբ, հատկապես 2021-2022 թվականներին, Հայաստանի անվտանգության ծառայության նախկին բարձրաստիճան ղեկավարներից մեկը՝ գեներալի կոչումով, հայտնեց տողերիս հեղինակին. «Հիմա Հայաստանի քաղաքական բեմահարթակում սպասեք Մեծ Բրիտանիային»: Նա ելնում էր ռուսական փորձագիտական շրջանակներում տարածված այն վարկածից, թե հենց բրիտանական հետախուզությունն է իրականացրել Փաշինյանին իշխանություն բերելու նախագիծը»: Նրա խոսքով՝ այդ պլանը բաղկացած է եղել մի քանի փուլերից. Հայաստանի բանակի պատրաստում պարտության Ադրբեջանի հետ առաջիկա պատերազմումայդ խորապատկերում Ռուսաստանի վարկաբեկում, ՀԱՊԿ-ից հրաժարում և Գյումրիի ռազմաբազայի վերացում, Եվրասիական տնտեսական միության ձևաչափով Ռուսաստանի հետ առևտրա-տնտեսական կապերը կտրելու մեկնարկ:

Գեներալը պնդում էր նաև, որ Ադրբեջանը կոչված էր իրականացնելու Լոնդոնի «Փաշինյան» օպերացիան, որի հետագա դրվագները նախատեսվել են 2022 թ. վերջին՝ արդեն երկրորդ ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտությունից հետո՝  բրիտանական MI6 հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի Երևան այցի ժամանակ: Նախկինում նա եղել է դեսպան Թուրքիայում: Ուստի ենթադրվում էր, որ նա կարող է միջնորդի դեր խաղալ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործում:

Բայց նույնիսկ այդ պարագայում հայ հետախույզի «դավադրապաշտական վարկածին» դժվար էր հավատալ, թեպետ Բաքվի համաձայնությունը խաղաղության բանակցությունները Երևանի հետ Մոսկվայից Բրյուսել կամ Վաշինգտոն փոխադրելուն շատ հարցեր էր առաջացնում: Առավել ևս, որ առաջին գիծ սկսեց մղվել Հայաստանի ռազմա-տեխնիկական համագործակցությունը Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ: Բայց հիմա իրավիճակը սկսում է փոխակերպվել:

Շատ սյուժեներ բեմադրական բնույթ ունեն: Միացյալ Թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպպին պատգամավոր Ռոբերտ Բակլենդի հարցման գրավոր պատասխանում, որը հայտնվեց անգլիական ԶԼՄ-ներում, հայտարարեց ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում Մեծ Բրիտանիայի պաշտպանության արդյունաբերության հնարավոր շահույթի մասին, և «Բրիտանիան պատրաստ է աջակցություն ցույց տալ Ռուսաստանից եկող սպառնալիքներին դեմ հանդիման»:

Ուշագրավն այս առումով այն է, որ այժմ Հայաստանը հայտարարում է Ադրբեջանի կողմից եկող սպառնալիքի մասին՝ կապված թե՛ խաղաղության պայմանագրի ստորագրումը խափանելու, թե՛ նրա կողմից Հայաստանի հետ սահմանների զատման ու գծման բանակցությունների գործընթացը ընդհատելուց հետո նոր տարածքային պահանջներ ներկայացնելու հետ: Հիպպիի վարկածով՝ եթե Ադրբեջանը դիմի ևս մի ուժային սցենարի, ապա «նրա թիկունքում կկանգնի ոչ թե Թուրքիան, այլ Ռուսաստանը»: Այստեղ կարևոր նրբերանգներ կան: Եթե Բաքուն պատերազմ սկսի Երևանի հետ, ապա նույնքան հաջող կլինի նրա համար թեկուզ այն հանգամանքի շնորհիվ, որ Հայաստանն արգելափակել է ՀԱՊԿ-ի միջամտությունը: Դրանից հետո ուժի մեջ կմտնի բրիտանական դարավոր ասացվածքը՝ «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները», փոխարենը կարող է գործել հետախուզությունը:

Այնուհետև Լոնդոնը Բաքվին ու Երևանին կհանգեցնի առանց Մոսկվայի մասնակցության զանգեզուրյան միջանցքի բացմանը դեպի Թուրքիա ելքով՝ այդպիսով կարծես ավարտին հասցնելով Հայաստանին եվրոպական կառույցների մեջ ներգրավելու օպերացիայի տարրերից մեկը: Լոնդոնյան ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ նախագծի իրականացման ուղղությամբ այժմ ջանասիրաբար աշխատում է բրիտանական դեսպանությունը Երևանում: Հաստատում են, որ արդեն պատրաստ է զանգեզուրյան միջանցքի պաշտոնական հսկողությունը Թուրքիային և Ադրբեջանին հանձնելու նախագիծը, իսկ դե ֆակտո՝ բրիտանական MI6 հետախուզությանը: Ի դեպ, այդ հանգամանքո՞վ չեն արդյոք պայմանավորված Երևանի հայտարարությունները «Զվարթնոց» օդանավակայանից և Մեղրիի հատվածից ռուսական սահմանապահներին անհապաղ հեռացնելու անհրաժեշտության մասին: Ահա ինչու Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչները նշեցին, որ «ուշադիր են հետևել Հիպպիի խոսքերին», որոնք, իրենց կարծիքով, «հաստատում են արևմտյան երկրների՝ սեփական շահերը հետխորհրդային տարածությունում, մասնավորապես Հարավային Կովկասում առաջ տանելու գործում Հայաստանին օգտագործելու ձգտումը»: Եվ ոչ միայն դա: Մոսկվան համարում է նաև, որ ավելի լայն համատեքստում «Արևմուտքը մտադիր է Մոսկվայի հետ հակամարտությունում» Հայաստանը դարձնել իր զենքը «համընդհանուր Բրիտանիայի» խորապատկերում՝ ի դեմս վերածնվող Բարձր Դռան:

Այս ամենը Անդրկովկասում սկսվող «մեծ խաղի» տարրերն են՝ Լոնդոնի մուտքով: Բրիտանացիներն արդեն եղել են այդ տարածաշրջանում 1918 թվականին և 1919-ի սկզբին օկուպացնող զորքերի կարգավիճակով: 1921 թ. մարտի 16-ին Անգլիայի գանձապետարանի կանցլեր Ռոբերտ Հորնը և ՌՍՖՍՌ-ի արտաքին առևտրի կոմիսար Լեոնիդ Կրասինը առևտրի համաձայնություն ստորագրեցին: Այդ դիվանագիտական փաստաթուղթը սովորական առևտրային փաստաթուղթ չէր՝ երկու երկրների առևտրային գործառնությունները կարգավորելու պարզ նպատակով: Դա քաղաքական-առևտրային բնույթի փաստաթուղթ էր, որը Վլադիմիր Լենինի կառավարության «ձեռքերն արձակում» էր Անդրկովկասում: Հետաքրքիր է, թե ինչ կլինի այս անգամ, եթե Լոնդոնում իշխանության գա լեյբորիստական կառավարությունը:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REX

 

Աշխարհում Հայաստան Մեծ Բրիտանիա Ադրբեջան Ռուսաստան

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին