Երևանի Գրիբոյեդով-Մամիկոնյանց փողոցի հատվածից վնասվածքներով «Ուիգմոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 15-ամյա երիտասարդ։
NEWS.am-ի տեղեկություններով՝ տղան դանակահարվել է։
Մեզ հետ զրույցում ՆԳՆ-ից հայտնեցին, որ հիվանդանոցից ժամը 12։22-ին ստացել են ահազանգ, որ իրենց մոտ վնասվածքներով 15-ամյա երիտասարդ է տեղափոխվել։
Թե ինչ վնասվածքներով է երիտասարդը տեղափոխվել, ՆԳՆ-ից չեն հաղորդում։