Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում, բախվել են 30-ամյա Մելինե Դ.-ի վարած «Nissan Tida», 30-ամյա էմմա Մ.-ի վարած «Nissan Bluebird» և 70-ամյա Սերգո Ս.-ի վարած «LADA 2114» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Բախման հետևանքով «Nissan Bluebird»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, գազատար խողովակին և հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով Nissan Bluebird»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: