f

Անկախ

Դեսպան Պապիկյանը հանդես է եկել Ադրբեջանում ատելության խոսքի արդարացման վերաբերյալ հայտարարությամբ


ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1270-րդ նիստի օրակարգում Հայաստանի նախաձեռնությամբ ներառվել է «Ատելության հիմքով հանցագործությունների անպատժելիության խրախուսումը Ադրբեջանում» հարցը, որի շուրջ  ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել Ադրբեջանում ատելության խոսքի արդարացման վերաբերյալ հայտարարությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Դեսպան Պապիկյանը մասնակից պետությունների ուշադրությունն է հրավիրել ՄԻԵԴ-ի ս.թ. մայիսի 26-ի «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով դատավճռի և 2004թ. Հունգարիայում տեղի ունեցած դատավարության մանրամասներին: Ներկայացրել է մարդասպանի արտահանձնման, ներման և հերոսացման ընթացքը՝ շեշտելով ադրբեջանական բարձր իշխանությունների կողմից շարունակաբար դրսևորվող հայտայացության և ատելության խոսքի  փաստը:

Դեսպանն ընդգծել է, որ հարցը բարձրացնելու նպատակն է ԵԱՀԿ մասնակից պետություններին ներկայացնել, որ այն անձինք, որոնք այսօր միջազգային հանրությանը փորձում են ապացուցել խաղաղությանն և հանդուրժողականությանն իրենց հանձնառության իսկությունը, այդ նույն անձինք են, որոնք հերոսացնում են ատելության հիմքով իրականացված մարդասպանությունը:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ամոթալի վարքագծին, ներառյալ նախագահի կայքում բացված հատուկ էջին, որի նպատակն էր մարդասպանի արդարացումը՝ զուգորդված հերոսացմամբ:

Համառոտ ներկայացնելով դատարանի վճիռը՝ դեսպանը նշել է, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 14-րդ  (Խտրականության արգելում) հոդվածներով նախատեսված պարտավորությունները:

Հղում կատարելով դատավճռի համապատասխան կետերին՝ նշել է, որ Ադրբեջանի կառավարության փորձերը ժխտելու և արդարացնելու Գուրգեն Մարգարյանի  սահմռկեցուցիչ սպանությունը և սպանության փորձը հերքվել է թե՛ Հունգարիայի դատարանի և թե՛ ՄԻԵԴ-ի կողմից: Ավելին, դատարանի վճռով հաստատվել է, որ մարդասպանի արդարացումը և հանցագործության հերոսացումը պայմանավորված է եղել զոհերի էթնիկ պատկանելիությամբ:

Հիշատակվել է, որ Ադրբեջանի գործողությունները արժանացել են խիստ դատապարտման բազմաթիվ երկրների և միջազգային կառույցների կողմից, որոնց թվում են Եվրոպայի Խորհուրդը, Եվրոպական Միությունը և Եվրոպական Խորհրդարանը, որն ընդունել է համապատասխան բանաձև այդ կապակցությամբ: Դեսպան Պապիկյանն ընդգծել է, որ մինչ օրս Ադրբեջանը որևիցե մակարդակով չի զղջացել այս արգահատելի հանցագործության համար: Ավելին, ադրբեջանական իշխանությունները պետական բարձր մակարդակով շարունակում են իրենց հատկանշական ոճով արդարացնել ատելության և էթնիկ պատկանելության հիմքով կատարված հանցագործությունը:

ՀՀ մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը, որն ուղղորդվում է պետական մակարդակով հայատյացության խրախուսմամբ և իր արտացոլումն է գտել նաև ՄԻԵԴ-ի կողմից հրապարակված դատավճռում, գալիս է  ևս մեկ անգամ հաստատելու, որ Ադրբեջանը երբևէ չի կարող ստանձնել հայկական բնակչության որևէ հատվածի անվտանգության պատասխանատվությունը:  Ավելին, Արցախի ժողովուրդը չի կարող մնալ առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի:

ՀՀ ԱԳՆ

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին