f

Անկախ

4 թեկնածու է պայքարում ՌԴ նախագահի աթոռի համար. մանրամասներ և կանխատեսումներ ՌԴ-ում սպասվող նախագահական ընտրություններից


2024 թվականի մարտի 15-ից մարտի 17-ը Ռուսաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Առաջին անգամ քվեարկությունը կտևի մի քանի օր։ 

Ընտրություններին առաջին անգամ կմասնակցեն Դոնեցկի, Լուգանսկի,  Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչները։ 

Ընտրողների թիվը  112,31 միլիոն մարդ է։ Ռուսաստանից դուրս ընտրողների թիվը կազմում է 1,89 մլն մարդ։  Նախագահի թեկնածուները չորսն են: 

Ովքեր են հավակնում ՌԴ նախագահի պաշտոնին

Այս տարվա նախագահական ընտրությունների չորս թեկնածուներից  երեքը կուսակցականներ են՝ Լեոնիդ Սլուցկին ներկայացնում է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը,  Նիկոլայ Խարիտոնովը՝ Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական ​​կուսակցությունը և Վլադիսլավ Դավանկովը՝ «Նոր մարդիկ» կուսակցությունը։ Ռուսաստանի Դաշնության ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը ինքնառաջադրված թեկնածու է և որևէ կուսակցության անդամ չէ: Նախագահական մրցավազքի մնացած մասնակիցներն առաջադրվել են Դումայում ներկայացված  կուսակցությունների կողմից։

Չորս թեկնածուներից երկուսն է, որ նախկինում մասնակցել են նախագահական ընտրությունների. Վլադիմիր Պուտինը առաջադրվել և ընտրվել է  չորս անգամ (2000, 2004, 2012, 2018), իսկ Նիկոլայ Խարիտոնովը՝ մեկ անգամ՝ 2004-ին՝ զբաղեցնելով երկրորդ տեղը քվեների 13,69%-ով։ Թեկնածուներ Լեոնիդ Սլուցկին և Վլադիսլավ Դավանկովը նախկինում չեն մասնակցել նախագահական ընտրություններին։

Թեկնածուների տարիքը և կրթական ցենզը

Նախագահական մրցավազքի ամենաերիտասարդ մասնակիցը Վլադիսլավ Դավանկովն է՝ 40 տարեկան: Ամենատարեց թեկնածուն Նիկոլայ Խարիտոնովն է, ով 75 տարեկան է։ Լեոնիդ Սլուցկին 2024 թվականի հունվարին դարձավ 56 տարեկան, իսկ Վլադիմիր Պուտինը 2023 թվականի հոկտեմբերին դարձավ 71 տարեկան։ Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածուների միջին տարիքը 60 է։

Նախագահի բոլոր թեկնածուներն ունեն բարձրագույն կրթություն և գիտական ​​աստիճան։ Վլադիսլավ Դավանկովն ավարտել է Մոսկվայի պետական ​​համալսարանի պատմության ֆակուլտետը և սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է, Լեոնիդ Սլուցկին սովորել է Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական ​​համալսարանում  «Կազմակերպությունների կառավարում» մասնագիտությամբ,  տնտեսգիտության  դոկտոր է։

Վլադիմիր Պուտինն ավարտել է Լենինգրադի պետական ​​համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, իսկ Նիկոլայ Խարիտոնովը՝ Նովոսիբիրսկի պետական ​​ագրարային համալսարանը՝ ագրոնոմի կոչումով։ Երկուսն էլ տնտեսագիտության թեկնածուներ են:

Քաղաքական ուղին

Ռուսաստանի նախագահի թեկնածուներից երեքն իրենց քաղաքական կարիերան սկսել են 1990-ականներին։ Վլադիսլավ Դավանկովը բոլորից ուշ է մտել քաղաքականություն. մինչև 2021 թվականին պատգամավորի մանդատ ստանալը  նա աշխատել է Faberlic-ում և մի շարք հասարակական կազմակերպություններում։

Նիկոլայ Խարիտոնովը ՌՍՖՍՀ ժողովրդական պատգամավոր է ընտրվել 1990 թվականին։ 1993 թվականից նա  Պետդումայի պատգամավոր է՝ նախ Ռուսաստանի Ագրարային կուսակցությունից, ապա՝ ՌԴ Կոմունիստական ​​կուսակցությունից։

Լեոնիդ Սլուցկին 1990 գլխավորել է ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահության աշխատակազմը: Իսկ 1999 թվականից՝ Պետդումայի պատգամավոր է:  2022 թվականին  Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու մահից հետո նա գլխավորեց կուսակցությունը։ 

1992 թվականին Վլադիմիր Պուտինը նշանակվել է Սանկտ Պետերբուրգի փոխքաղաքապետ, իսկ 1999 թվականին վարչապետ, ապա դարձել է Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնակատար՝ Բորիս Ելցինի հրաժարականից հետո։

Թեկնածուներից միայն Վլադիմիր Պուտինն ունի պետական կառավարման փորձ, 4 ժամկետ նախագահ է ընտրվել, բացի այդ երկու անգամ կառավարությունն է ղեկավարել: Մնացած թեկնածուները Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորներ են։ Վլադիսլավ Դավանկովը Պետդումայի փոխխոսնակն է, Լեոնիդ Սլուցկին և Նիկոլայ Խարիտոնովը ղեկավարում են Դումայի հանձնաժողովները։

Ընտանեկան կարգավիճակը

Չորս թեկնածուներից երկուսը, ըստ ԿԸՀ ներկայացված փաստաթղթերի, ամուսնացած են։ Բարձրագույն պաշտոնի բոլոր հավակնորդները երեխաներ ունեն, Նիկոլայ Խարիտոնովը բազմազավակ է՝ ունի  չորս երեխա:  Նախագահի չորս թեկնածուները միասին ունեն 10 երեխա։

Եկամուտները 

Թեկնածուները հայտարարագիր են ներկայացրել  2017-2023 թվականների իրենց եկամուտների մասին։ Նրանցից ամենահարուստը Վլադիսլավ Դավանկովն էր, ով այս ընթացքում վաստակել է 76 915 249 ռուբլի։ Լեոնիդ Սլուցկին այլ թեկնածուներից քիչ է հայտարարագրել՝ 35 989 903 ռուբլի։ Միևնույն ժամանակ, ԼԴԿ ղեկավարի կնոջ եկամուտը վեց տարվա ընթացքում կազմել է 29,169,384 ռուբլի, իսկ Վլադիսլավ Դավանկովի կնոջ եկամուտը նշված է 810,984 ռուբլի:

Ամենաշատ միջոցները բանկային հաշիվներում ունի Վլադիմիր Պուտինը (54,416,604 ռուբլի), ամենաքիչը  Լեոնիդ Սլուցկին (1285 ռուբլի): Ամենաշատը՝ թվով 7 անշարժ գույք է հայտարարագրել Սլուցկին:  Վլադիմիր Պուտինն, ըստ իր հայտարարագրի, ունի 1 բնակարան և 1 ավտոտնակ  Սանկտ Պետերբուրգում։

Քանի մարդ էր ուզում մասնակցել նախագահական ընտրություններին

Ընդհանուր առմամբ, ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցելու ցանկություն էր հայտնել 33 թեկնածու: Նրանցից ՌԴ ԿԸՀ-ն հաստատել էր 15-ի թեկնածությունը, ի վերջո թեկնածուի կարգավիճակ ստացան 4-ը:

Նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվում այն ​​թեկնածուն, ով ստացել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների կեսից ավելին։  Եթե ​​թեկնածուներից ոչ մեկը չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ, ապա հայտարարվում է ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցության իրավունք ունեն առավելագույն թվով ձայներ ստացած թեկնածուները։

Վերջին անգամ ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել է 1996թ., երբ 2-րդ փուլում  նախագահ դառնալու իրավունքի համար պայքարել են Բորիս Ելցինը (35,5% ձայն) եւ Գենադի Զյուգանովը (32%)։ Արդյունքում Ելցինը հաղթեց։

Կանխատեսումներ՝ հիմնված սոցիոլոգիական հարցումների վրա

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը ներկայացրել է սոցիոլոգիական հարցումների արդյունքներ՝ կանխատեսելով առաջիկա ընտրությունների ելքը: 

Ըստ այդմ՝ Ռուսաստանի գալիք նախագահական ընտրություններին մասնակցությունը գնահատվում է 71 տոկոս։

Ընտրական հաշվարկներով առաջատարը պետության ներկայիս ղեկավար Վ.Պուտինն է՝ 82%-ով։ Մյուս թեկնածուների միջև, ըստ հարցումների, ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Ն. Խարիտոնով՝ 6%, Վ. Դավանկով ՝ 6%, Լ. Սլուցկի ՝ 5%։

 

ՌԴ Ռուսաստան խմբագրի ընտրանի նախագահական ընտրություններ Վլադիմիր Պուտին

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին