f

Անկախ

Բաքուն խախտում է Արցախի պաշտոնյաների իրավունքները․ նրանք ստիպված իրենց գաղափարին դեմ տեսակետ են արտահայտելու․ Սահակյան


Բացառում եմ Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության տված հարցազրույցներում ազատ կամարտահայտությունը, նրանք գտնվում են կյանքի իրական և անմիջական սպառնալիքների ներքո և հասկանալի է՝ հարկադրված են մասնակցում հարցազրույցների: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

«Այստեղ շատ կարևոր է պարզաբանել այն հարցը, թե արդյո՞ք ազատ կամարտահայտությամբ և  իրենց ցանկություններով  են նշված անձինք հարցազրույցներ են տալիս: Եթե ցանկությունը և նախաձեռնությունը դուրս չի գալիս այս պաշտոնյաներից, ապա գործ ունենք իրավունքների բազմաթիվ խախտումների հետ: Հասկանալի է, որ նրանք, դժվար թե, Ադրբեջանում անազատության մեջ գտնվելու ընթացքում, մեծ մղումներ, ցանկություններ և երազանքներ ունենային հարցազրույցներ տալու: Ես բացառում եմ ազատ կամարտահայտությունը, նրանք բոլորը գտնվում են կյանքի իրական և անմիջական սպառնալիքների ներքո և հասկանալի է՝ հարկադրված մասնակցում հարցազրույցների»,- նշեց նա։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ մարդու իրավունքների տեսանկյունից գործ ունենք հարկադրանքի  հետ, ինչը կարող է ունենալ նաև հոգեբանական դրսևորումներ․ «Երբ չկա սեփական ցանկությունը, բայց օգտագործում են անձի պատկերը, ձայնը, շարժուձևը, միջամտում են նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին, դա խախտում է: Եվ երրորդը՝ այս պաշտոնյաները հարկադրված տալիս են ձևակերպումներ, որոնք համահունչ չեն նրանց մտքին, խղճին և տեսակետներին, այդ թվում, քաղաքական: Գոնե գործունեության տեսանկյունից, մենք գիտենք, որ նրանք գործել են ի շահ Արցախի ինքնորոշման ճանաչման և վստահ եմ, որ հարցազրույցներում հնչելու են այլ տեսակետեր: Այստեղ մենք նաև խոսքի ազատության իրավունքի խախտումների հետ ենք բախվում, քանի որ իրենց համոզմունքին և գաղափարախոսությանը դեմ տեսակետներ են հարկադրված արտահայտելու»։

Նա շեշտեց, որ նրանց կամքը սահմանափակված է, և հարկադրանքի միջոցով նրանք մասնակցություն են ունենում այդ հարցազրույցներին․ «Այստեղ հստակ խոսքի ազատության իրավունքի խախտում կա: Երբ անձը չի ցանկանում որևէ տեսակետ արտահայտել, բայց նրան պարտադրում են, ապա անխուսափելիորեն, խոսքի ազատության իրավունքի և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտումներ կան, բայց ամենաէականն այն է, որ այս խախտումները հետևանք են անմարդկային վերաբերմունքի, հարկադրանքի, ճնշումների, որոնք կարող են ունենալ հոգեբանական դրսևորումներ: Եվ կարող եմ ասել, մեր փորձից ելնելով, որ նման բազմաթիվ փաստաթղթավորված դեպքեր ունենք, երբ օրինակ հարցազրույցից առաջ անձի վրա վառելիք են լցրել և լուցկին ձեռքում պահած սպառնացել են, որ կայրեն, եթե նշված խոսքերը անձը չարտաբերի: Եվ նման միջոցների դիմել են անմեղ առևանգնված քաղաքացիական անձանց, զինվորականների, ռազմագերիների, նույնիսկ խոցելի խմբերում գտնվող անձանց նկատմամբ»։

Հարցին՝ այս դեպքում ի՞նչ պետք է անի Հայաստանը, Սահակյանն ասաց․

«Այստեղ իրավական գործընթացի մասով պետք է լրացվեն գանգատները և իրավունքի խախտումների այս նոր դրսևորումները արտացոլվեն գանգատներում: Եվ իհարկե, Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները հնարավոր չէ կանխել կամ բացառել: Միակ իրական աջակցությունը նրանց ազատ արձակմանը հասնելն է՝ ակտիվ դիվանագիտական և քաղաքական աշխատանքների միջոցով: Հայաստանը պետք է շատ ինտենսիվ գտնվի՝ քաղաքական, դիվանագիտական  ճանապարհներով վերադարձը հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովելու համար: Բայց այստեղ, անկեղծ ասած, զարգացումները և արդյունքները առանձնապես հուսադրող չեն»։

Նշենք, որ ադրբեջանական պետական լրատվամիջոցները վերագրական ֆիլմ են պատրաստում, որում ներկայացնելու են Արցախի գերեվարված նախկին ռազմաքաղաքական ղեկավարության հետ հարցազրույցներ։ Ադրբեջանցիները հարցազրույցներ են վերցրել Բաքվի բանտում ապօրինաբար պահվող գեներալ, Արցախի Պաշտպանության Բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանից և Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից: Հանգստյան օրերին ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր էին հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրուցից, իսկ քիչ առաջ ցոցցանցերում կադրեր հրապարակվեցին Լևոն Մնացականյանի հետ հարցազրույցից։ Թե՞ ինչ պայմաններում են ադրբեջանցիները ստիպել Արցախի նախկին ղեկավարներին խոսել, հայտնի չէ։

Առայժմ պարզ չէ, թե արդյո՞ք Բաքվում պահվող մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ նույնպես հարցազրույցներ կան, այսպես կոչված վավերագրական ֆիլմում։ Նշվում է, որ ֆիլմը կցուցադրվի մարտի 28-ին, ժամը 21:00-ին։ 

Արցախի նախկին պետնախարար, նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանն ահազանգում է՝ Ալիևի ռեժիմը ոչ միայն առևանգել է Արցախի ղեկավարությանը, այլև խոչընդոտել են նրանց օրինական պաշտպանության հնարավորությունը, իսկ հիմա Արցախի նախկին ղեկավարներին ստիպում են հարցազրույց տալ։

Հայաստան Սիրանուշ Սահակյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին