f

Անկախ

Մինչեւ գնացել էր քարշակ բերի, «Մերսեդեսը» գողացել էին ու վաճառել 300 հազար դրամով. այն գտնվել է տեխսպասարկման կետում


Մարտի 6-ի ժամը 20.20-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ գողացել են Մասիս-Երևան ճանապարհին կայանված «Մերսեդեսը»:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մասիսի բաժնից օպերատիվ խումբ էր մեկնել: Պարզվել էր, որ 2023 թ. դեկտեմբերի 23-ի ժամը 23-ից մինչև մարտի 6-ի ժամը 20.20-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Մեղրի ճանապարհի 3-րդ կմ-ին խափանված լինելու պատճառով կայանված «Մերսեդեսը» գողացել են: Երևանցի վարորդը մարտի 6-ին գնացել էր նշված վայր, որ քարշակով տեղափոխի մեքենան և հայտնաբերելով, որ այն տեղում չէ, զանգել էր 911:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Մասիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթը:

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվեց:

Մարտի 7-ին բաժին հրավիրված Ազատավան գյուղի բնակիչ 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ մարտի 2-ի ժամը 6-ի սահմաններում «Մերսեդեսը» գողացել և տեղափոխել է Մրգավան գյուղի՝ 39-ամյա զարմիկին պատկանող տեխսպասարկման կետ և խնդրել, որ գնորդ գտնի: Մարտի 7-ին մեքենան 300 000 դրամով վաճառվել է Այգեստան գյուղի 34-ամյա մի բնակչի, ապա տեղափոխվել է Մարմարաշեն գյուղի՝ նրան պատկանող տեխսպասարկման կետ: Մասիսի քրեական հետախույզները նշված տեխսպասարկման կետում էլ մեքենան հայտնաբերել և տեղափոխել են բաժնի հատուկ պահպանվող տարածք:

57, 39 և 34 տարեկան երեք տղամարդիկ ներկայացվել են Մասիսի քննչական բաժին:

Քրեական վարույթը շարունակվում է:

Հայաստան գողություն

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին