f

Անկախ

Տրանսպորտի թանկացումը բացասական ազդեցություն է թողնելու աշխատողների զգալի մասի եկամուտների վրա. հայտարարություն


Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հանդես է եկել Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ հայտարարությամբ։ Հայտարարության տեքստում մասնավորապես նշված է․

«Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, միավորելով 18 ճյուղային հանրապետական արհմիություններ, որոնցում ընդգրկված են  587  արհեստակցական կազմակերպություններ մոտ 200 000 արհմիության անդամներով, իր   մտահոգությունն է  հայտնում Երևանի ավագանու կողմից Երևանում նախատեսվող հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման նախագծի առնչությամբ, որն անշուշտ ծանր սոցիալական  հետևանքներ կունենա մայրաքաղաքի բնակչության տարբեր խմբերի համար:

ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության  բնակչության  24.8 %-ն աղքատ է: Աղքատների շրջանում կան նաև  աշխատող աղքատներ, որոնք,  անգամ աշխատելով չեն կարողանում ապահովել  իրենց և իրենց  ընտանիքի անդամների նվազագույն կենսական պահանջմունքները:

Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը բացասական ազդեցություն է թողնելու  աշխատողների զգալի մասի եկամուտների վրա, քանի որ Հայաստանի Հանրապետությունում չի կիրառվում  ՀՀ աշխատանքային օրենսգրքի         182-րդ հոդվածի պահանջը՝ «Աշխատավարձի ինդեքսավորումը կատարվում է  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Չի կիրառվում նաև դեռևս 2004 թվականին ընդունված «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը պետք է հիմք հանդիսանա  նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերի սահմանման համար:

ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում  741 571 աշխատողներից  521 318-ը աշխատում են Երևանում, հետևաբար նրանց զգալի մասն օգտվում է հասարակական տրանսպորտից:

Ակնհայտ է, որ Երևանում հասարակական տրանսպորտի համակարգում կատարված փոփոխություններից  հետո հասարակական տրանսպորտը դեռևս չի ապահովում քաղաքացիների համար սպասարկման նվազագույն բավարար որակ: Տրանսպորտի ուղեվարձի արժեքը պետք է սահմանված լինի այնպես, որ նպաստի անձնական տրանսպորտային միջոցներով երթևեկելուց հրաժարվելուն և քաղաքային տրանսպորտով երթևեկելուն, նկատի ունենալով, որ տրանսպորտային ցանցի բարեփոխումների նպատակներից է նաև մայրաքաղաքի երթևեկության բեռնաթափումը անձնական տրանսպորտային միջոցներից ։

Տրանսպորտային միջոցները և դրանց ցանցը  պետք է լավարկվեն հարկատուների կողմից վճարված հարկերի հաշվին:  Ազգաբնակչության ուսերին լրացուցիչ բեռ դնելը կհանգեցնի քաղաքացիների շրջանում լրացուցիչ սոցիալական լարվածության առաջացման, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով:

Մինչև վերոնշված իրավական ակտերի կիրառումը և Երևանում հասարակական տրանսպորտի սպասարկման որակի բարձրացումն ու տրանսպորտային ցանցի բարելավումը, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումն անընդունելի ենք համարում:

Հաշվի առնելով վերոգրյալը`  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կոչ է անում Երևանի ավագանուն զերծ մնալ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուղեվարձի  թանկացումից»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու մարտի 12-ի նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ միասնական տոմսային համակարգի ներդրման մասին նախագիծը, որով ուղեվարձը թանկանալու է:

Հայաստան Երևանի քաղաքապետարան հայտարարություն

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին