Մեր կողմից ոչ բավարար ջանք է ներդրվում այս գործընթացում, մենք ունենք օրենքի ուժով մեզ տրված հնարավորություն՝ հուշարձան-շենքերի սեփականատերերին որոշակի տույժի ենթարկելու: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը:
«Երևանում գույքագրվել է շուրջ 50 հուշարձան–շենք, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց և ընկերությունների և ունեն բարեկարգման կարիք»,-պարզաբանեց քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը: Նրա խոսքով, ԿԳՄՍ նախարարության կողմից 2023 թվականի հունիսին վերջիններիս ուղարկվել էր ծանուցումներ: Ծանուցումներից միայն մեկին են, սակայն պատասխանել:
Քաղաքապետն առաջարկեց շաբաթվա ընթացքում քննարկումներ անցկացնել և հույս հայտնեց, որ այդ քննարկումների արդյունքում գործընթացը տեղից կշարժվի: Տիգրան Ավինյանը շեշտեց նաև, որ քաղաքապետարանը ունի հուշարձան-շենքերի սեփականատերերին տույժի ենթարկելու լիազորություն: