f

Անկախ

Վերացրեք ստվերը, տրանսպորտի հասույթը 3 անգամ կավելանա և ուղեվարձը 3 անգամ թանկացնելու կարիք չի լինի. հայտարարություն


Հազարավոր անդամներ միավորող Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության ղեկավար մարմինը հանդես է եկել հայտարարությամբ՝ տրանսպորտի թանկացման նախագծի վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է. «Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունն ափսոսանքով արձանագրում է, որ Երևանի ավագանին, թեպետ որոշակիորեն հաշվի առնելով իրեն ներկայացված առաջարկները, անտեսել է հիմնավորումների ու միջազգային փորձի ամենակարևոր դրութները և որոշել է առաջ տանել Երևանի տրանսպորտի ուղեվարձը 300 դրամ դարձնելու նախագիծը։

Ողջունելով Երևանի քաղաքային տրանսպորտի շարունակական բարեփոխումները և միասնական տոմսային համակարգի ներդրումը՝ համարում ենք, որ Երևանի ավագանու կողմից առաջարկվող տրանսպորտի ուղեվարձի թանկացումը ժամանակավրեպ է, անհամաչափ է բնակչության եկամուտներին և սոցիալական ընդվզման կհանգեցնի:

Գտնում ենք, որ նման ազդեցիկ քաղաքական որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է պահպանել ժողովրդավարության սկզբունքը։ Առաջարկում ենք, որ ավագանու որոշման նախագիծը կրկին հանվի ավագանու նիստի օրակարգից, փոխարենն անկեղծ և թափանցիկ ֆորմատով ներկայացվի հանրությանը, որպեսզի ծավալվեն լայն, բազմակողմանի ու երկարատև քննարկումներ շահագրգիռ կողմերի, փորձագետների, բնակիչների տարբեր խմբերի և աշխատողների ներկայացուցիչների՝ արհմիությունների հետ։ Միայն քննարկումների արդյունքում լրամշակված և կոմպրոմիսային տարբերակը կարող է ընդգրկվել ավագանու նիստի օրակարգում։

Որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել, որ չնայած աշխատավարձերի որոշակի աճին, բնակիչների եկամուտները շարունակում են մնալ ցածր և չեն ապահովում արժանապատիվ կենսակերպ։ Երևանում միջին ամսական «մաքուր» աշխատավարձը կազմում է 224 000 ՀՀ դրամ։ Ընդ որում, Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տվյալների համաձայն, Երևանում գործող կազմակերպությունների աշխատողների շուրջ 65 տոկոսը ստանում է նվազագույն կամ միջինից ցածր աշխատավարձ։

Հորդորում ենք քաղաքային իշխանությանը որդեգրել քաղաքային տրանսպորտը սուբսիդավորելու քաղաքականությունը, ինչպես որ դա ընդունված է համայնքապատկան քաղաքային տրանսպորտ ունեցող աշխարհի քաղաքների գերակշիռ մեծամասնությունում։ Քաղաքային տրանսպորտի առաջնային նպատակը սոցիալական սոլիդարության սկզբունքի հիման վրա բնակիչներին որակյալ ու մատչելի ծառայություն մատուցելն է, այդ թվում՝ քաղաքն ապրելու համար առավել պիտանելի դարձնելու և մեքենաներից բեռնաթափելու համար։

Քաղաքական կամք դրսևորելու դեպքում հնարավոր կլինի  բավարար միջոցներ գտնել տրանսպորտային  ծառայությունների ապահովման համար, ընդ որում խոսքը բնավ չի գնում բնակիչներին հավելյալ հարկելու մասին։ Քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաների հայտարարությունների համաձայն՝ Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտն օրական փոխադրում է շուրջ 550 000 ուղևորների։

Այնինչ, քաղաքապետարանի կողմից մեր միությանը տրամադրված տեղեկության համաձայն, օրական կտրվածքով քաղաքային բյուջե է մտնում միայն մոտ 160 000 ուղևորների կողմից վճարած ուղեվարձը։

Միևնույն ժամանակ, արդեն իսկ ներդրված էլեկտրոնային տոմսային համակարգից օգտվում է ուղևորների մոտ 0.5%-ը։

Հետևաբար, անհրաժեշտ է վերացնել ստվերը, ինչի հետևանքով տրանսպորտի հասույթն առնվազն երեք անգամ կավելանա և ուղեվարձի տոմսը երեք անգամ թանկացնելու անհրաժեշտություն չի լինի։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում Երևան քաղաքի ավագանու անդամներին նախագիծը հանել քննարկումից և գործել ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան։

Հայաստան հայտարարություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին