f

Անկախ

Սողանքից Քանաքեռավանի գետի հունը փոխվել է, ջրատարը ծածկվել է, չեն կարողանում վթարը վերացնել


Երեկ երեկոյան ժամը 21-ին վթարվել է Քանաքեռավան ամառանոցային տարածքի գետի ափամերձ սողանքային հատվածով անցնող Արզնի 2 – Երեւան ջրատարը, որի միջոցով իրականացվում է Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների բաժանորդների մոտ 25 տոկոսի ջրամատակարարումը: Այս մասին զեկուցվեց այսօր՝ մարտի 11-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ:

Նշվեց, որ հողի շերտերի փլուզման հետեւանքով փոխվել է գետի գունը, որի հետեւանքով անանցանելի է ջրագծին մոտեցող ճանապարհը, ջրագիծը ծածկվել է ջրով: Դրա պատճառով հնարավոր չէ իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ: Մեծ ծավալի գրունտային աշխատանքներ պետք է կատարվեն գետի հունը տեղափոխելու համար, դրանից հետո նոր միայն հնարավոր կլինի վթարավերականգնողական աշխատանքները կսկսվեն:

Իր հերթին քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ասաց. «Դա վերաբերում է Քքնաքեռավանին հարող հատվածին: Մեկ տարի առաջ այդ հատվածից լանջ է փլուզվել, փոխել գետի հունը: Հիմա մի քիչ ավելի ներքեւ հատվածում, որտեղ «Վեոլիա ջուրը» տեղափոխել էր խողովակը, բայց նորից սողանք է եղել: Սողանքային տարածքներ են դրանք: Շինաղբ թափելով չի դա պայմանավորված, ուղղակի սողքային լանջեր են, միշտ գալիս են դեպի գետի  հունը: Հիմա պետք է բացվի հետի հունը, կամ վերատեղադրվի խողովակը, կամ փոխվի գետի հունը»:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը կոչ արեց մաքսիմալ արագ կազմակերպել աշխատանքները, քանի որ դա շարունակելու է էական խնդիր առաջացնել:

Հայաստան Երևանի քաղաքապետարան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին