Օդի ջերմաստիճանը Երևանում կլինի ցերեկը 10-12, երեկոյան՝ 6-8 աստիճան։
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 11-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Մարտի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 11-ի ցերեկը, 12-15-ը աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։
Երևանում մարտի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այսօր ցերեկը 10-12, երեկոյան՝ 6-8 աստիճան։