f

Անկախ

Մարդիկ տեղյակ չեն եղել, որ իրենց անունից միլիոններ են փոխանցվել իշխող ՔՊ-ին. հետաքննություն


«Կատա՞կ ես անում»․ Չարենցավանի ավագանու անդամ Լիլիթ Հարոյանն այսպես արձագանքեց, երբ լրագրողը նրան հայտնեց, որ Լիլիթը 2022-ին մեծ նվիրատվություն է արել իր կուսակցությանը` Քաղաքացիական պայմանագրին։ Այդ 1 մլն դրամ նվիրատվությունը հատկապես ուշագրավ էր, քանի որ ըստ Լիլիթի հայտարարագրի՝ նա այդ տարի եկամուտ չէր ունեցել։ Այս մասին գրում է «Սիվիլնեթ»-ը։

«Ես առաջին անգամ եմ լսում այս [նվիրատվության] մասին»,- ասաց նա:

Լիլիթը միակը չէ։ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի՝ OCCRP-ի հետ գործընկերությամբ ՍիվիլՆեթի հետաքննությունը պարզել է, որ կուսակցությանը նվիրատվություն կատարած բազմաթիվ անձինք ասել են, որ երբեք նվիրատվություն չեն կատարել։

Քաղաքացիական պայմանագիրը իշխանության եկավ 2018-ին՝ կոռուպցիան արմատախիլ անելու կարգախոսով՝ համաժողովրդական շարժման ալիքի վրա՝ տապալելով նախկին վարչակարգին։ Սակայն կուսակցության 2022-ի ֆինանսական հաշվետվությունում լրագրողների հայտնաբերած մի շարք հետաքրքիր օրինաչափություններ հարցեր են առաջացնում կուսակցության ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:

Կուսակցության՝ 2022-ին նշած 140 նվիրատուներից բոլորը, բացի վեցից, ՔՊ-ի թեկնածուներն են եղել 2022-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: 31 նվիրատուներից 15-ը հերքեցին, որ գումար են նվիրաբերել: Մյուսները խուսափեցին պատասխանել կամ ասացին, որ չեն հիշում, ոմանք էլ ասացին, որ շատ զբաղված են հարցին պատասխանելու համար։

ՍիվիլՆեթը մեկնաբանության համար դիմել էր նվիրատվություն կատարած 31 քաղաքացու։ Փորձեցինք կապ հաստատել յուրաքանչյուր համայնքից առնվազն մեկ նվիրատուի հետ՝ առաջնահերթություն տալով նրանց, ովքեր ամենամեծ նվիրատվությունն են կատարել Քաղաքացիական պայմանագրին, և որոնց կոնտակտային տվյալները հասանելի էին:

Որոշ նվիրատվությունների դեպքում կասկածելի օրինաչափություններ կան. Հայաստանի տասը առանձին քաղաքներում ավագանու առնվազն տասը թեկնածու նույն օրը փոխանցել է ճիշտ նույնքան գումար: 26-ի դեպքում նվիրատվությունները կազմել են նվիրատուների տարեկան եկամտի և ընդհանուր խնայողությունների առնվազն կեսը՝ ելնելով նրանց ունեցվածքի հայտարարագրերից։ Չորս նվիրատվություն գերազանցել է մեկ անձի համար անհատական նվիրատվությունների օրենքով սահմանված առավելագույն շեմը՝ 2,5 մլն դրամը։

Նվիրատվությունների այս տարօրինակ օրինաչափություններն ի հայտ եկան ընդամենը մեկ տարի անց այն բանից հետո, երբ կառավարությունը 2021-ին հակակոռուպցիոն բարեփոխումներ ընդունեց, որոնք բիզնեսներին արգելում էին նվիրատվություններ կատարել քաղաքական կուսակցություններին, արգելում նաև կանխիկ նվիրատվությունները և սահմանափակում մասնավոր անձանց կողմից նվիրաբերությունների գումարի չափը: Օրինագիծը ներկայացվել էր որպես օլիգարխիկ վերնախավի ազդեցությունն արմատախիլ անելու կառավարության ջանքերի առանցքային բաղադրիչ, վերնախավ, որը ղեկավարում էր Հայաստանը մինչև Քաղաքացիական պայմանագրի իշխանության գալը:
Փորձագետներն այս տվյալներից ենթադրում են, որ նոր օրենքի սահմանափակումներից խուսափելու փորձեր են արվում: 2020-ին Քաղաքացիական պայմանագրի ներկայացրած նվիրատվությունները բոլորովին այլ տեսք ունեին, և խոշոր նվիրատվությունները հիմնականում գալիս էին տարբեր ընկերություններից և անհատ գործարարներից:

«Փաստացի, անհրաժեշտ միջոցներ հայթայթելու համար քաղաքական կուսակցությունները կարող են փորձել շրջանցել օրենքները և կիրառել ապօրինի մեխանիզմներ»,- ասում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը, որը դիտարկել է նվիրատվությունների տվյալները։

«Հայտնաբերված փաստերը նշանակալից են և լրացուցիչ մշակման, բացատրության և պատկան մարմինների կողմից գործողությունների կարիք ունեն»,- ասում է Այվազյանը:

Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից Վարդինե Գրիգորյանը համաձայնեց, որ այդ օրինաչափությունները կարող են վկայել կուսակցության հավաքագրած գումարների իրական ծագումը թաքցնելու անօրինական փորձերի մասին:

Ըստ Գրիգորյանի՝ գումարը կարող էր կանխիկ հավաքվել անհայտ աղբյուրներից և հետո նվիրաբերվել թեկնածուների անունից, կամ էլ, հնարավոր է, նվիրատվություններն արվել են դրանից բացարձակ անտեղյակ մարդկանց անունից։ «Երկու երևույթն էլ նոր չեն։ Նախկինում ևս եղել են նման դեպքեր, եթե դիտարկենք նաև նախորդ տարիների քարոզարշավի ֆինանսավորումը»,- ասաց նա:

ՍիվիլՆեթի հետաքննությունը կենտրոնացած էր 2022-ի տվյալների վրա։ Հունվարին Ինֆոքոմի հրապարակած հետաքննությունն իր հերթին կասկածելի դրվագներ էր հայտնաբերել Երևանի ավագանու 2023-ի ընտրությունների նվիրատվություններում, այդ թվում՝ ավագանու 88 թեկնածուների նմանատիպ նվիրատվությունները, ինչպես նաև խոշոր բիզնեսի հետ կապ ունեցող մարդկանց նվիրաբերած մեծ գումարները։

Փետրվարի 7-ին խորհրդարանում պատգամավորների հետ տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ինֆոքոմի հետաքննությունը որակեց որպես իր կուսակցության թափանցիկության ապացույց։ «Եթե մենք թափանցիկություն չենք ապահովել, ապա որտեղի՞ց այդքան բան գիտեք,- վարչապետը հարցրեց լրագրողներին։- Եթե դուք գիտեք դրա մասին, նշանակում է՝ թափանցիկությունը լիովին ապահովված է»։

ՔՊ նվիրատվություն հետաքննություն Հայաստան

«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
Ավելին
Ավելին