f

Անկախ

Մադրիդում ցուցարարները պահանջել են Իսպանիայի վարչապետի հրաժարականը


Հազարավոր մարդիկ Մադրիդի կենտրոնում բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ Կատալոնիայի անկախության կողմնակիցների համաներմանը և պահանջել են երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի հրաժարականը։ Այս մասին դեպքի վայրից հայտնել է «ՏԱՍՍ»-ի թղթակիցը։

Ցույցը կազմակերպել են մի շարք կազմակերպություններ և ասոցիացիաներ Մադրիդի քաղաքապետարանի հարևան հրապարակում։ Հանրահավաքին աջակցել են նաև որոշ ընդդիմադիր կուսակցություններ։ Ցուցարարները, որոնցից շատերը կրել են Իսպանիայի դրոշներ, Սանչեսի դեմ կարգախոսներ են վանկարկել։

Բողոքի ցույցը կազմակերպվել է, երբ Սանչեսը համաձայնել է փոփոխություններ մտցնել օրինագծում, ինչը պնդել են տարածաշրջանի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի կողմնակիցները։ 

Հունվարի 30-ին Իսպանիայի պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատը) չի կարողացել հաստատել նախաձեռնության հետագա քննարկումը, քանի որ այն չի ստացել Պուչդեմոնի «Միասին Կատալոնիայի համար» կուսակցության աջակցությունը։ Քաղաքական ուժը հրաժարվել է կողմ քվեարկել օրինագծին, եթե նրանում չկատարվեն փոփոխություններ, որոնց շնորհիվ Կատալոնիայի նախկին առաջնորդը Իսպանիայում պատասխանատվության չի ենթարկվի։

Պուչդեմոնը գլխավորել է Կատալոնիայի  կառավարությունը Իսպանիայից Կատալոնիայի անջատման հարցով հանրաքվեի ժամանակ։ Հետագայում նա փախել է Բելգիա։ Այդ ժամանակից ի վեր Պիրենեյան թագավորության դատական ​​իշխանությունները պահանջել  են նրա արտահանձնումը: Այժմ Պուչդեմոնը նաև Եվրախորհրդարանի անդամ է։

Աշխարհում Եվրոպա Իսպանիա Կատալոնիա

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին