f

Անկախ

Իսրայելական բնակավայրերն օկուպացված պաղեստինյան տարածքներում ավելացել են ռեկորդային քանակությամբ. ՄԱԿ


Իսրայելական բնակավայրերը օկուպացված պաղեստինյան տարածքներում ավելացել են ռեկորդային քանակությամբ և վտանգում են Պաղեստինի պետության ստեղծումը, ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը, տեղեկացրել է Reuters-ը։

Նրա խոսքով՝ իսրայելական բնակավայրերի աճը հավասարազոր է Իսրայելի սեփական բնակչության տեղափոխմանը, ինչը, նրա խոսքով, ռազմական հանցագործություն է։ Անցած ամիս Բայդենի վարչակազմը հայտնել էր, որ բնակավայրերը «չեն համապատասխանում միջազգային իրավունքին», այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարել էր բնակարանների կառուցման նոր պլանների մասին օկուպացված Արևմտյան ափին։

Թյուրքի 16 էջանոց զեկույցում, որը ներկայացվելու է Ժնևում մարտի վերջին, գրանցվել է իսրայելական նոր 24 300 բնակարանի մասին օկուպացված Արևմտյան ափին 2023թ. վերջից ի վեր, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2017-ից հետո։

Զեկույցում նշվում է նաև, որ կտրուկ ավելացել է բռնության ինտենսիվությունը իսրայելցի վերաբնակների կողմից, հատկապես ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո։

Այդ ժամանակվանից ավելի քան 400 պաղեստինցի սպանվել է անվտանգության իսրայելական ուժերի կամ վերաբնակների կողմից, նշվել է հաղորդագրությունում։

Թյուրքի զեկույցում նշվել է, որ Իսրայելի կառավարության քաղաքականությունը սերտորեն կապված է վերաբնակների հետ և համընկնում է իսրայելական վերաբնակեցման շարժման նպատակներին։

Զեկույցում գրանցվել են դեպքեր, երբ վերաբնակները, իսրայելական բանակի համազգեստ հագած, և բանակային հրացաններով հետապնդել կամ հարձակվել են պաղեստինցիների վրա՝ ոչնչացնելով նրանց միջև եղած սահմանները։ Երբեմն նրանց դիմահար գնդակահարել են, նշվել է փաստաթղթում։

Ժնևում իսրայելական դիվանագիտական առաքելությունն իր հերթին հայտնել է, որ արժեր զեկույցում ներառել տեղեկությունը 2023թ. 36 իսրայելցիների զոհվելու մասին։ «Մարդու իրավունքները համընդհանուր են, սակայն պաղեստինյան ահաբեկչության իսրայելցի զոհերը նորից ու նորից անտեսվում են (գերագույն հանձնակատարի) վարչության կողմից»,- նշվել է հայտարարությունում։

1967թ. մերձավորարևելյան պատերազմի ժամանակ Արևմտյան ափը զավթած Իսրայելը  հայտարարում է այն հողի հանդեպ աստվածաշնչյան իրավունքի մասին, որտեղ ավելանում են նոր բնակավայրերը։ Նրա զինվորականները հայտարարում են, որ հակաահաբեկչական գործողություն են իրականանցնում Արևմտյան ափին և հարվածներ հասցնում ենթադրյալ զինյալներին։

Հնգամսյա պատերազմը Գազայում նորից ստիպեց ուշադրություն դարձնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծմանը երկու պետությունների սկզբունքի հիման վրա, ինչպես նախատեսված է Օսլոյի համաձայնություններով, որոնք կնքվել են 1990-ականների սկզբին։

Աշխարհում Մերձավոր Արևելք Իսրայել նոր բնակավայրեր արևմտյան ափում

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին