Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ իսրայելական բանակի գործողությունը կտարածվի նաեւ Ռաֆահ քաղաքի վրա։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, փոխանցում է ТАСС-ը։
«Այսօր ես ուզում եմ ձեզ ուղիղ և հստակ ասել. Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործել ՀԱՄԱՍ-ի բոլոր գումարտակների դեմ»,- ասել է նա: Նեթանյահուի խոսքով՝ ռազմական գործողությունները շարունակվելու են Գազայի հատվածի ողջ տարածքում, այդ թվում՝ Ռաֆահում։ Վարչապետը քաղաքն անվանել է «Համասի վերջին հենակետը»։
«Ով մեզ ասում է. «Մի՛ գործեք Ռաֆահում», նա ասում է. «Պարտվեք պատերազմը: Դա չի լինելու»,- ասել է նա: